Շաբաթ, 18.05.2024, 09:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10

Ցիտրուսի նուրբ, կախարդող բուրմունքը, որ հիշեցնում է թարմություն ու թեթեւություն, շատ հաճախ օգտագործվում է օծանելիքի արտադրությունում, քանի որ այն հաղորդում է օծանելիքին երիտասարդության գայթակղության երանգներ։ Բայց, ցավոք, ցիտրուսի բուրմունքը հարատեւ չէ, ուստի այն կարելի է օգտագործել միայն սկզբնական վիճակում՝ բուրմունքի բացահայտման համար։ Ցիտրուսային եթերային յուղերը անորսալի են՝ ինչպես երիտասարդություը, որը խորհրդանշում է նրանց բուրմունքը։
Օծանելիքի արտադրությունում օգտագործվող առավել տարածված ցիտրուսային բուրմունքները վեցն են՝ նարինջը, լայմը, քաղցր լայմը, կիտրոնը, մանդարինն ու բերգամոտը։ Բնութագրենք դրանք ավելի մանրամասն։ Եւ այսպես.
Կիտրոն. արեւադարձային բույս, հայրենիքը Չինաստանն ու Հնդկաստանն են։ Նրա թարմ բուրմունքը կօգնի կարգավորել սիրելիի հետ հարաբերությունները եւ հեշտությամբ ազատվել անտարբերությունից։ Կիտրոնի ամենահայտնի բույրերն են՝ Water Summer Dive Man, Lanvin Eclat D’ Arpege, Armani ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 405 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Բազմաթիվ կանայք հաճախ բախվում են վնասված մանիկյուրի խնդրին: Իհարկե, կարելի է ձեռք բերել մատնահարդարման թանկարժեք հավաքածու կամ եղունգները ներկել բացառապես գեղեցկության սրահներում: Սակայն կոսմետիկ միջոցների արժեքը ոչ միշտ է կարեւոր եւ երբեմն ամենեւին էլ չի համապատասխանում դրա որակին: Ուրեմն ի՞նչ անել, որպեսզի եղունգները լինեն կատարյալ վիճակում եւ մեկշաբաթյա մանիկյուրը դիտվի ինչպես հենց նոր արված: մի քանի խորհուրդներ է տալիս եղունգները ճիշտ հարդարելու վերաբերյալ:

... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 376 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը:  դիմահարդար Անի Առուստամյանիհետ համատեղ նոր խորագիր է սկսել՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին:

Եվ այսպես՝ տարածված եւս մեկ սխալ, որ թույլ են տալիս կանայք, մինչեւ հոնքերը հասնող ստվերաներկն է:

... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 707 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Ամերիկյան Tommy Hilfiger ապրանքանիշի նոր՝ Freedom Sport հարդարաջուրը թողարկվել է հուլիսին:
Freedom Sport-ը Freedom շարքի եւս մեկ օծանելիք է, որ ստեղծված է ինքնավստահ տղամարդկանց համար, ում ոչինչ չի կարող կոտրել: Tommy Hilfiger-ի Freedom Sport-ը, ինչպես սպորտային թեմայով մյուս բույրերը, մարմնավորում է ազատությունը, արկածների ծարավը եւ հաղթանակի ձգտումը:
Օծանելիքը կապույտ գույնի պարզ ուղղանկյուն շշի մեջ է՝ արծաթե կափարիչով: Այն հասանելի կլինի 30, 50 եւ 100 մլ ծավալով:

Դիտումներ: 384 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Ռուսական դիետոլոգները ներկայացրել են սուրճի ազդեցությունն այն մարդկանց օրգանիզմի վրա, ովքեր ցանկանում են նիհարել:
Ըստ Meddaily-ի, առանց կաթի եւ շաքարավազի սուրճը կալորիաներ չի պարունակում, հետեւաբար՝ չի նպաստում քաշ հավաքելուն: Մասնագետները, սակայն, խորհուրդ չեն տալիս օրական 3 անգամից շատ սուրճ խմել: Կանանց խորհուրդ է տրվում կաթով սուրճ խմել՝ օրգանիզմում կալցիումի պակասը լրացնելու համար: Դիետոլոգները նաեւ խորհուրդ են տալիս մեկ գավաթ սուրճից հետո 2 բաժակ ջուր խմել, քանի որ սուրճը ջրազրկում է օրգանիզմը:
Նիհար կանանց շատ սուրճ խմել խորհուրդ չի տրվում, քանի որ այն ազդում է նյարդային համակարգի վրա՝ նրանց դարձնելով անհանգիստ ու նյարդային:

Դիտումներ: 355 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

«iPhone 5»-ը համարվել է աշխարհի ամենաատելի սմարթֆոնը«iPhone 5» օգտագործողներն ավելի հաճախ են այն համարում զզվելի եւ ատելի: «Apple»-ի սմարթֆոնի յուրաքանչյուր հինգերորդ օգտագործող դժգոհ է նրանից, այսպիսին են  «We Are Social» ընկերության վերլուծության արդյունքները:
Փորձագետները վերլուծել են վերջին շրջանի չորս նոր սմարթֆոնների ` «iPhone 5»-ի, «Samsung Galaxy S4»-ի, «BlackBerry Z10»-ի եւ «Nokia Lumia 920»-ի վերաբերյալ սոցիալական ցանցերի, բոլոգների եւ ֆորումների քննարկումները: Ամենաքիչ բողոքները եղել են  «Samsung Galaxy S4»-ից` ընդամենը  11%,  երկրորդ տեղում եղել է «Lumia 920»-ը`  15%, «BlackBerry Z10» -ից բողոքները կազմել են 18%, իսկ «iPhone 5»-ից` 20%:  Բողոքները հիմնականում վերաբերում են նախորդ տարբերակների  համեմատ նորարությունների բացակայությանը, անորակ կարտոգրաֆիական հավելվածներին:

Դիտումներ: 345 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Ցանցում հայտնվել է Nokia-ի նոր, 41-մեգապիկսելանոց սմարթֆոնի լուսանկարըԲլոգեր EVLeaks-ը, ով մասնագիտացել է բջջային հեռախոսների մասին լուրերի լուսաբանման մեջ, Twitter-ում հրապարակել է նոր, դեռեւս անհայտ Nokia սմարթֆոնի լուսանկարը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է կոչվելու սմարթֆոնը՝ EVLeaks-ը ներկայացնում է Lumia 909 եւ Lumia 1020 տարբերակները: Լուսանկարից պարզ է, որ սարքն աշխատելու է Windows Phone օպերացիոն համակարգով, ստանալու է 41-մեգապիկսելանոց տեսախցիկ եւ հատուկ ֆոտոհավելված՝ Pro Cam:
Nokia-ի սմարթֆոնի մասին տեղեկություններ նախկինում էլ հայտնվել էր: Ենթադրվում է, որ սարքը կտեղադրվի պլաստիկե կորպուսի մեջ եւ կունենա 4,5 դյույմանոց էկրան եւ 32 Գբ ներքին հիշողություն:
Ակնկալվում է, որ Nokia-ն սարքը կներկայացնի Նյու Յորքում հուլիսի 11-ին կայանալիք շնորհանդեսին:

Դիտումներ: 320 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Microsoft Microsoft-ը փակում է իր առցանց հեռուստատեսությունըկորպորացիան այս տարվա սեպտեմբերին կփակի MSN-TV առցանց հեռուստատեսության ծառայությունը, հաղորդում է ծառայության կայքը:

Microsoft-ն իր որոշումը բացատրում է նրանով, որ վերջին տարիներին «ինտերնետ մտնելու շատ նոր միջոցներ» են ի հայտ եկել: MSN TV-ն հատուկ հեռուստահարթակ է, որը թույլ է տալիս միանալ համացանցին՝ օգտագործելով հեռուստացույցը որպես մոնիտոր:
MSN TV-ի օգտատերերը կարող են կայքեր բացել եւ կարդալ էլեկտրոնային փոստը: Նրանք անվճար մուտք ունեն ինտերնետ MSN Dial-Up-ի միջոցով, մինչեւ 2013 թվականի վերջ:
Սկզբնապես՝1996-ից, ծառայությունը գործել է Web TV անունով: 1997-ի կեսերին Microsoft-ը գնել է ընկերությունը 425 մլն դոլարով, իսկ 2001 թվականին վերանվանել է MSN TV:

Դիտումներ: 357 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Սարդարապատում Տոլմայի փառատոն է անցկացվել (ֆոտո)

10 ՀՈՒԼԻՍԻ, 19:46
Դիտումներ: 770 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Ամերիկյան «Apple» ընկերությունը օգոստոսի 21-ին արտոնագրել է մի սարքավորում, որը թույլ է տալիս խուսափել գավազդը դիտելուց կամ լսելուց:
Գաղափարը կայանում է նրանում, որ գովազդային դադարի ժամանակ օգտագործողը կարողանա դիտել իր կրիչի վրա ձայնագրված ֆայլերը: Սարքը պետք է ինքը որոշի հաղորդումների  «անցանկալի» հատվածները, իսկ  գովազդի ավարտին ինքնուրույն կերպով միանա հեռուստա կամ ռադիոալիքին: Բացի այդ, համակարգը կարող է հիշել օգտատերի նախապատվությունները:

Դիտումներ: 351 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես հայտնում է Вести.ru-ն, ռուսական ցանցի ամենահայտնի և հաջողված նախագծերից մեկի՝ «Яндекс»-ի հեղինակների մասին, շուտով կնկարահանվի գեղարվեստական ֆիլմ:
Նոր ֆիլմի սցենարը կգրի Դմիտրի Սոբոլովը, ռեժիսորը կլինի Ռոման Կարիմովը: Պրոդյուսեր Իրինա Սմոլկոյի խոսքով, «Սթարթափ» աշխատանքային անվանումով ֆիլմի կենտրոնում կհայտնվի ոչ միայն «Яндекс»-ը, այլ նաև ուրիշ ՏՏ-ընկերություններ: Ֆիլմում կցուցադրվի այդ ոլորտի զարգացման պատմությունը 1990-ականներին հիմնադրումից մինչ մեր օրերը

Դիտումներ: 317 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Mail.ru Group ընկերությունը կգործարկի սեփական «Амиго» բրոուզերը, որը ինտեգրված է «Одноклассники», «Вконтакте», «Мой мир» и Facebook սոցիալական ցանցերին։ Ինչպես տեղեկացնում է «Деловой Петербург»-ը, դիտարկիչը նաև ստուգում է փոստն ու տեղեկացնում այդ մասին։ «Տարբեր սոցիալական ցանցերին եւ ծառայություններին ինտեգրումը, արդի հիմնական տենդենցներից է։ ComScore-ի տվյալներով՝ ամսական սոցիալական ցանց է մուտք գործում 50 մլն ռունետի օգտվող։

«Մենք ժամանակից մի փոքր առաջ ենք անցել, եւ սոցիալական ցանցերի օգտագործողների ծրագիրը ներդրեցինք հենց բրոուզերի մեջ։ Մենք ձգտում ենք վիրտուալ շփումը առավելագույնս դյուրին դարձնել»,- ասել է Mail.ru Group-ի տեխնիկական տնօրեն Վլադիմիր Գաբ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 369 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

ա
ՄՆ-ի Տեխաս նահանգի դաշնային դատարանը հանրահայտ Apple ընկերությանը մեղավոր է ճանաչել VirnetX ընկերության արտոնագիրը խախտելու մեջ և 368 մլն դոլարի չափով տուգանք սահմանել, հայտնում է РБК-ն՝ հղում անելով All Things Digital-ին։ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 402 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Microsoft կորպորացիան հաշվետու է եղել Windows 8 օպերացիոն համակարգի ավելի քան 60 մլն արտոնագրերի շուկայում հայտնվելուց 2.5 ամիս անց, հաղորդում է Windows պաշտոնական բլոգը: Windows 8-ի վաճառքի տեմպերը մոտավորապես համապատասխանում են նրա նախորդի` Windows 7-ի ցուցանիշներին:Microsoft-ը 2,5 ամսվա ընթացքում վաճառել է Windows 8-ի 60 մլն արտոնագրված պատճեններWindows 8-ը դարձել է Microsoft-ի առաջին սեղանի պլատֆորմը, որն օպտիմալացված է ինչպես ավանդական անհատական համակարգիչների, այն ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 365 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

LG ընկերությունը՝ ճապոնական NTT Docomo օպերատորի հետ միասին, ներկայացրել է Full HD էկրանով 5 դյույմանոց սմարթֆոն Optimus G Pro-ն: Իրականում նորույթը սեպտեմբերին թողարկված Optimus G մոդելի կատարելագործված տեսակն է: Առաջին հերթին Pro-տարբերակն ավելի որակյալ էկրան է առաջարկում. այն ավելի մեծ է (5 դյույմ՝ նախկին 4,7-ի փոխարեն) և ավելի մաքուր (440 կետեր մեկ դյույմի վրա՝ նախկին 312-ի փոխարեն):
LG Optimus G Pro
«Մարտկոցի տարողունակությունը մեկ երրորդով ավելացել է, ինչի պատճառով էլ կորպուսը 1,5 միլիմետրով հաստացել է, իսկ քաշը 15 գ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 387 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

«Google» ընկերությունը մտադիր է կառուցել սեփական օդանավակայանը, որը կլինի ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքի մոտ: Նախագիծը գնահատվում է 82 մլն դոլար, հիմա այն քննարկման փուլում է: Նախագծի իրականացմամբ կզբաղվեն երկու ընկերություններ` «Blue City Holdings»-ն ու «Signature Aviation»-ը:
«Google» ընկերությունը է կառուցել սեփական օդանավակայանըմտադիր ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 348 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը մտադիր է վաճառել ընկերության իր բաժնետոմսերի 40%-ից մի փոքր ավելին։ Գործարքից Շմիդտը 2,5 մլրդ դոլարի շահույթ կստանա։
Փետրվարի 8-ի սակարկությունների ավարտին Google-ի մեկ արժեթղթի գինը 785,37 դոլար էր՝ 11,42 դոլարով ավելի։ Օրվա ընթացքում, սակայն, բաժնետոմսերի արժեքը հասելէր 786,67-ի. դա 2004թ. օգոստոսին IPO դուրս գալուց հետո ամենաբարձր ցուցանիշն էր, գրում է gazeta.ru-ն։
Էրիկ Շմիդտը վաճառում է Google-ի իր բաժնետոմսերը
2011-ի գարնանը Շմիդտը լքել էր Google-ի գլխավոր տնօրենի պ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 391 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Amazon ընկերությունը ճանաչվել է Միացյալ Նահանգների ամենահարգված ընկերությունը՝ առաջ անցնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հսկաներ Apple-ից և Google-ից, հայտնում է The Telegraph-ը։AmazonԱնցած տարի Harris Interactive կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել էր, որ ԱՄՆ-ում ամենահարգված ընկերությունն Apple-ն է, որին հաջորդում է Goo ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 376 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Երկուշաբթի օրը ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյում մեկնարկած ամենամյա World Wide Developer համաժողովի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր բջջային օպերացիոն համակարգը՝ iOS 7-ը:
iOS 7-ում փոխված են օպերացիոն համակարգի արտաքին տեսքը. հավելվածների կոճակների ձևավորումը, փոփոխության են ենթարկվել նաև տառատեսակն ու գունային հետաշերտերը: «Եղանակ» հավելվածում հայտնվել է անիմացիա, վերամշակվել են «Օրացույց», «Հաղորդագրություն», «Խաղային կենտրոն» և այլ հավելվածները:
Apple-ը ներկայացրել է իր նոր iOS 7 բջջային օպերացիոն համակարգը
Թարմացվել է Safari դիտարկիչ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 369 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Ֆիննական հանրահայտ Nokia ընկերության երկար սպասված Lumia 925 սմարթֆոնը, որն աշխատում է Microsoft-ի Windows Phone 8 օպերացիոն համակարգով, երեկ հայտնվել է վաճառքում: Այն դեռևս հնարավոր է գնել միայնԳերմանիայում: Այս ամիս ավելի ուշ այն կհայտնվի Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանայի վաճառասրահներում:
Nokia-ի նոր՝ Lumia 925 սմաթֆոնն արդեն վաճառքում է ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 394 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապե ... Կարդալ շարունակությունը »

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 342 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Facebook սոցցանցը գլխավորել է աշխարհի խոշորագույն սոցցանցերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է comScore-ը: Ցանցն ամսական 834,8 մլն օգտատեր ունի: Նրան հաջորդում է LinkedIn-ը, որից մեկ ամսում օգտվել է 191,5 մլն օգտատեր: LinkedIn-ին հաջողվել է առաջ անցնել Twitter միկրոբլոգերի ծառայությանը, որի այցելուների թիվը կազմում է 186 մլն:
Ռուսաստանյան «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» կայքերը եւս տասնյակում են: «Վկոնտակտե»-ն ունի 79,4, «Օդնոկլասնիկի»-ն՝  65,4 մլն օգտատեր: Սոցցանցերի համաշխարհային լսարանում Facebook-ին բաժին է հասնում 53 տոկոսը:
Սոցցանցերի տվյալները տարբերվում են comScore-ի հետազոտության թվերից: Այսպես, Facebook-ը պնդում է, որ մարտին կայքից օգտվել է 1,11 մլրդ ակտիվ օգտատեր, իսկ Twitter-ը մարտին 200 մլն ցուցանիշ էր ցուցադրել: Ակտիվ լսարանի մեջ ներառվում են նրանք, ովքեր ամսական գոնե մեկ ան ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 373 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Գլենդել քաղաքի «Library Connection» գրադարանների ցանցի գրադարանավարուհի Քրիստինա Մարկոսյանը  տասնյակ փոքրիկների հեքիաթներ է կարդացել. նման գործելոճը  սովորական է հանրային գրադարաններում, սակայն տվյալ պարագայում նա կարդացել է ավանդական հայկական հեքիաթներ եւ հայերենով, գրում է «Glendale News-Press»-ը:
Սա Գլենդելի գրադարանի ծրագրի մի դրվագներից է: Մարկոսյանը նշել է, որ ծրագիրը գրադարանի կողմից իրակացվում է` խրախուսելու համար Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչներին` գրադարանի ծառայություններից օգտվելու:
Նշենք, որ 2010թ. մարդահամարի տվյալներով Գլենդելի բնակիչների 55 տոկոսը ծնվել է ուրիշ երկրում եւ, Մարկոսյանի խոսքով, նոր եկածները կարող են չիմանալ, որ գրադարանի ծարգրերը նաեւ իրենց են ուղղված: «Մարդիկ հարցնում են, արդյոք մենք հայերենով ծրագրեր իրականացնում ենք, եւ զարմանում են, որ մենք անում ենք: Եթե լինի պահանջարկ, մենք ավելին կանենք»,-ասել է նա:

Դիտումներ: 346 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Նրանք, ովքեր ջուր շատ են օգտագործում, նիհարում են: Այսպիսին են գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքները:
Գիտափորձերը ցուց են տվել, որ դիետա պահողների մոտ նիհարելը կապված է ջրի շատ օգտագործման հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ միջին տարիքի եւ տարեց մարդիկ, ովքեր ուտելուց առաջ երկու բաժակ  ջուր են խմել, 4 կգ-ով ավելի են նիհարել, քան նրանք, ովքեր ջուր չեն օգտագործել:

Բացի այդ, դիետա պահող այն կանայք, ովքեր ավելի շատ ջուր են օգտագործել, ավելի շատ են նիհարել:  Գիտնականները ենթադրում են, որ ջուրը ճնշում է  քաղցի զգացողությունը, սակայն ջրի եւ նիհարելու միջեւ կապը դեռեւս հստակ չէ: Գիտնականները կարծում են, որ հնարավոր է այլ բացատրություն եւս ` կախված թերմոգենեզի հետ, երբ խմելու ջուրը ինքնին մեծացնում է մարմնի էներգիայի ծախսը: Դա էներգատար էֆեկտ է, որը դեռեւս լավ ուսումնասիրված չէ

Դիտումներ: 381 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)