Մտածում եք՝ հնարավոր չէ՞ ուտել քաղցրավենիք և նիհարել: Այն էլ ինչպես է հնարավոր: Մի զրկեք ձեզ մարմելադից, քանի որ 100 գրամ մարմելադն ընդամենը 320 կկալ է պարունակում: Բացի այդ մարմելադը մեծ քանակությամբ վիտամին C և պեկտին է պարունակում, որը խթանում է լյարդի աշխատանքն ու բարելավում է նյութափոխանակությունը՝ արյան մեջ կարգավորելով խոլեստերինի մակարդակը: Մարմելադի բաղադրության մեջ մտնող ժելատինն ամրացնում է մազերն ու լավ ազդեցություն է թողնում մաշկի վրա: Ընտրեք միայն դառը շոկոլադ, որում կակաոյի պարունակությունը գերազանցում է 70%-ը: Եթե օրվա առաջին կեսին ուտեք մինչև 10 գրամ դառը շոկոլադ, այն ոչ մի վնաս չի հասցնի ձեր կազմվածքին: Շատ օգտակար է նաև սորբեն, որի կալորիականությունը հավասար է այն մրգի կալորիականությանը, որից այն պատրաստված է: Սորբեն կարելի է պատրաստել առանց շաքարի. հարել մրգերը կամ հատապտուղները, լցնել ստացված զանգվածը պլաստմասե տարայի մեջ և տեղադրել սառցարանում: Հենց զանգվածը սառչի, կստացվի պաղպաղակ, որը կարելի է ուտել 48 ժամվա ընթացքում: Միջինը սորբեի 100 գրամը պարուն
... Կարդալ շարունակությունը »
Ինչքան էլ տարօրինակ հնչի, քիթն ու հոտառությունն են խաղում գլխավոր դերերից մեկն ուղեղի ակտիվության գործում: Այսպես, օրինակ, հենց քիթն է մեղավոր վախի առաջացման համար: Գերմանական հետազոտությունները ցույց են տվել, որ վախի ժամանակ արտազատվող քրտինքը հնարավոր է զգալ, ինչը բերում է համապատասխան նեյրոնների ակտիվացման: Արդյունքում 5 րոպե անց հնարավոր է տագնապ առաջանա: Բացի այդ, հնարավոր է արթնանա սեռական վեցերորդ զգայարանը. ոչ ոքի համար գաղտնիք է չէ հոտառության դերը զուգընկերոջ ընտրության հարցում: Սակայն միայն վերջերս է հայտնի դարձել, որ հոտի օգնությամբ հնարավոր է որոշել՝ արդյոք հրապուրանքը երկկողմանի՞ է, թե՞ ոչ: Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել՝ որքան ուժեղ է սննդի համը, այնքան մարդն ավելի քիչ է ուտում: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հոտերը պատասխանատու են տրամադրության համար: Ծաղիկների բույրը նպաստում է շփմանը, նարնջի հոտն ուժեղացնում է գումար ծախ
... Կարդալ շարունակությունը »
Ոչ բոլոր կանայք գիտեն ճիշտ ու գեղեցիկ քայլելու գաղտնիքը: Մինչդեռ ճիշտ ու գեղեցիկ քայլվածքը թաքցնում է մարմնի թերությունները և ընդգծում է առավելությունները: Ըստ մասնագետներից մեկի' բեմական և առօրյա քայլվածքների միջև տարբերությունը մեծ չէ և կայանում է ազդրերի տարբեր շարժումների մեջ: Առօրյա ճիշտ քայլվածքի գաղտնիքը գլուխը, մեջքը ճիշտ պահելու, ոտքը ճիշտ դնելու, ձեռքերի և իրանի ճիշտ շարժումների և կոշիկի ճիշտ ընտրության մեջ է: Նախևառաջ, չի կարելի արագ քայլել: Ոտնաթաթերը պետք է մի քիչ դեպի դուրս նայեն: Կանանց քայլվածքը գեղեցիկ է, երբ ոտնաթաթերը շարժվում են միևնույն գծի վրա: Առաջ պետք է գա ոտքը, հետո իրանը: Այլապես քայլվածքը չի լինի սահուն և անկաշկանդ: Ճիշտ քայլքի լայնությունը պետք է համապատասխանի մերկ ոտնաթաթի լայնությանը: Այդպես քայլելը ոչ միայն գեղեցիկ է, այլև հարմար: Բարձրակրունկ կոշիկի վրա ճիշտ և գեղեցիկ քայլելը հատուկ հմտություն է: Պետք է քայլելիս ոտքի
... Կարդալ շարունակությունը »
Քաշ կորցնելու գաղտնիքը նյութափոխանակության (էներգիայի այրման գործընթացը, որն ապահովում է օրգանիզմի կենսունակությունը) մեջ է: Երբ նյութափոխանակությունը դանդաղ է տեղի ունենում, գիրության նշաններ են նկատվում, հատկապես՝ այն հատվածներում, որտեղ ամենաքիչն ես ցանկանում: Երբ նյութափոխանակությունն արագ է ընթանում, անձն ավելի հաճախակի է սնունդ ընդունում, սակայն, միևնույն ժամանակ, քաշ չի հավաքում: Նյութափոխանակության ավելի բարձր ցուցանիշ ունեցող մարդիկ ավելի մկանուտ են, քան այն մարդիկ, որոնց օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում: Ստորև ներկայացնում ենք դանդաղ նյութափոխանակության պատճառները. 1. Ավելորդ սնունդ. երբ ուտում ես ավելին, քան օրգանիզմդ պահանջում է: 2. Անարդյունավետ դիետաներ. սնվում ես հատուկ սննդակարգով կամ փորձում հնարավոր ամեն տարբերակ՝ քաշ գցելու համար: Եթե նույնիսկ այս կամ այն շրջանում քեզ հաջողվում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա
... Կարդալ շարունակությունը »
Հատկապես էմոցիոնալ լեդիներին ծանոթ է այն փաստը, որ խորշոմներն հաճախ առաջանում են անկախ տարիքից, երբեմն էլ շատ վաղ տարիքում: Ի՞նչ անել: Բացի դիմակներից, մերսումներից ու բոտեքսից կա մեկ այլ' ոչ պակաս էֆեկտիվ տարբերակ: Եվ այսպես, լավ լվացեք դեմքը: Վերցրեք որևէ հարթ մակերևույթ ունեցող թուղթ, օրինակ, կալկա: Թղթին մի կողմից սնուցող կրեմ քսեք: Թուլացրեք ճակատի մկաններն ու թուղթը կպցրեք ճակատին: Եթե այն կպած չմնա, կարող եք կապել ժապավենով: Սկզբում այս գործողությունը կարելի է կատարել 15 րոպե, բայց հետո քիչ-քիչ պետք է ավելացնել ժամանակը' հասցնելով մինչև 30 րոպեի: Արդյունքը կզգաք ու կգնահատեք ինքներդ:
Մեզնից յուրաքանչյուրի հետ երևի թե պատահել է՝ սրճարանում կամ այգում ինչ-որ երիտասարդ անընդհատ հայացքն ուղղում է մեզ, բայց չի համարձակվում մոտենալ: Ի պատասխան նրա հայացքների՝ դու ժպտում ես, սպասում՝ նա ուր որ է կմոտենա: Բայց այդ հույսով էլ ամեն բան ավարտվում է. արդեն քո գնալու ժամանակն է, իսկ նա այդպես էլ չմոտեցավ: Եթե դու իսկապես դուր ես եկել այդ խորհրդավոր երիտասարդին, ապա հավանականությունը, որ նա կմոտենա և կսկսի խոսակցություն, այդքան էլ մեծ չէ: Տղամարդիկ վախենում են մերժումից, նրանց համար չկա ավելի մեծ հարված, քան իրենց «ոտնահարված» ինքնասիրությունը, հենց դրա համար էլ նրանք այն ատամներով պաշտպանում են: Իսկ եթե դու երիտասարդի աչքերում տեսել ես ծանոթանալու անկեղծ ցանկություն, գործիր: Վախենո՞ւմ ես կպչուն թվալ: Խորամանկությունը գործի դիր: Ասա նրան, որ քո հեռախոսի մարտկոցը նստել է և խնդրիր նրա հեռախոսը զանգելու համար, «պատահական» մոռացիր պայուսակդ նրա սեղանին և
... Կարդալ շարունակությունը »
Գերմանական Համբուրգ քաղաքի բնակիչներին ու հյուրերին բացառիկ հնարավորություն է ընձեռվել վայելելու երկրում առաջին «լողացող» եկեղեցու լռությունն ու հանգստությունը։ Ինչպես նշում էTert.am-ը` հղում տալով Euromag-ին, եկեղեցին ունի 26 մ երկարություն և 7մ լայնություն։ Այն գտնվում է գրեթե մեկդարյա նավի վրա։ Եկեղեցին ստացել է «Անկերա» անվանումը։ Այժմ այն մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն զբոսաշրջիկների, այլև նորապսակների շրջանում։ Այստեղ մարդիկ պսակադրվում են, կնքում երեխաներին, ինչպես նաև պարզապես այցելում՝ հետաքրքրությունից դրդված։ Սակայն, ինչպես նշում է կայքը, չի բացառվում, որ ֆինանսավորման պակասի պատճառով եկեղեցին կարող է փակվել։ Այժմ դրա ծախսերը հոգում են հասարակական կազմակերպությունները։
NASA-ի Hubble տիեզերական աստղադիտակը ֆիքսել է Երկրից 63 լուսային տարի հեռավորության վրա գտնվող օտար մոլորակը, որի գույնը վառ կապույտ է, ներկայացնում է Tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին: Ըստ գիտնականների՝ մոլորակի երկնագույնն արդյունքն է միգամած, անհանգիստ մթնոլորտի և սիլիկատային ապարների արձակած կապույտ լույսի: Աստղադիտակի միջոցով ստացված տվյալները վերլուծելով՝ աստղագետները եկել են այն եզրակացության, որ HD 189733b մոլորակը Երկրին նման է միայն գույնով: Մասնագետների վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ ջերմաստիճանը մոլորակի վրա հասնում է 1000 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:
Ամերիկյան Coca Cola ընկերությունը, որը զբաղվում է աշխարհի ամենահանրահայտ գազավորված ըմպելիքի արտադրությամբ, ստեղծել է նոր շիշ, որը պատրաստված է սառույցից ու հալչում է ձեռքերում՝ հյութը խմելու ընթացքում։ Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, ներկայում այս յուրահատուկ շշերով Coca Cola-ն հասանելի է միայն Կոլումբիայում։ Այն իրական հիթ է դարձել լատինամերիկյան այս երկրում, որտեղ մեկ ժամում միջինը 265 շիշ ըմպելիք է վաճառվում։ Նոր շիշը հատկապես դուր կգա բնապահպաններին, քանի որ ըմպելիքը խմելու ընթացքում հալչում է և, այդպիսով, աղբ չի գոյանում։ Ս
... Կարդալ շարունակությունը »
Այս տղայի մասին ասում են, որ նա կուլ է տվել մի ամբողջ նվագախումբ բեք-վոկալիստների հետ միասին: Միայն մեկ միկրոֆոնի միջոցով Tom Thum-ը վերացնում է մարդկային ձայնի հնարավորությունների սահմանը: Վատնեք ձեր ժամանակից 1
... Կարդալ շարունակությունը »
Նիհարելու արդյունավետ տարբերակ է հայտնաբերել ամերիկացի դիետոլոգ Դևիդ Էսպրին: Առողջ սննդի մասնագետը հավաստիացնում է, որ գեղեցիկ կառուցվածք ունենալու համար անհրաժեշտ է օգտագործել սուրճ՝ կարագի հետ համակցված: Ինչպես պնդում է դիետոլոգը, սուրճը կարագի հետ օգտագործելով՝ Դուք 5-6 ժամ կմոռանաք քաղցի մասին: Այդ ընթացքում, սակայն, Դուք կլինենք ակտիվ և էներգիաով լի, որովհետև ուղեղը կստանա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտը՝ ճարպեր, իսկ մարմինն էլ՝ կալորիաներ: Գլխավոր նախապայմանն այն է, որ կարագը լինի բնական և այն չփոխարինեք մարգարինով: Նիհարելու
... Կարդալ շարունակությունը »
Ոսկով պատված արձանները գողացել են Շրի Սաքհոնի տաճարից, որը գտնվում է Սինգբուրի նահանգի կենտրոնական մասում: Գողացված արձանների արժեքը գերազանցում է 300 հազար դոլարը: Ընդհանուր 60 կգ կշռող արձանները Թաիլանդ էին բերվել Մյանմարից եւ պահվում էին տաճարի նախկին տեղապահի սենյակում, որը ոչ ոք չէր օգտագործում, հայտնում է ԻՏԱՌ-Տ
... Կարդալ շարունակությունը »
«Accor» ֆրանսիական հյուրանոցների խումբը ծրագրում է մինչեւ 2016թ-ը Ռուսաստանում եւ հետխորհրդային մյուս երկրներում 50 օբյեկտ շահագործել` ներկայիս 18-ի դիմաց, գրում է «Nouvelles d'Arménie»-ին: «Մենք ձգտում ենք մինչեւ 2016թ. Ռուսաստանում եւ ԱՊՀ մյուս եր
... Կարդալ շարունակությունը »