Շաբաթ, 18.05.2024, 07:28
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 05
Սպորտային, ֆիզիկական վարժություններ մշտապես կատարելիս օրգանիզմում տեղի են ունենում ձևաբանական և ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս ընդլայնել բոլոր օրգանների և համակարգերի գործունեության հնարավորությունները, կատարելագործել կարգավորող մեխանիզմները: Արդյունքում մեծանում է շրջակա միջավայրի օդերևութաբանական անբարենպաստ գործոնների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը, տարբեր բեռնվածություններին հարմարվելու ունակությունը, բարելավվում են ֆիզիկական զարգացման ցուցանիշները: 

Դրանցում կարևորագույն նշանակություն ունեն նյարդային համակարգում կատարվող փոփոխությունները. մեծանում է նյարդային գործ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 355 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 05.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Նորություն չէ, որ կանայք փորձում են թաքցնել իրենց տարիքը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ինչ քայլի ասես չեն գնում, որպեսզի երիտասարդ տեսք ունենան՝ թանկ հակատարիքային կրեմներ, երիտասարդեցնող ընթացակարգեր, և իհարկե' դիետաներ: Բայց արդյոք այդ ամենը օգնո՞ւմ են տեսողականորեն մի քանի տարի երիտասարդ երևալ:

Բրիտանացի գիտնականները վերջ են դրել այն առասպելին, ըստ որի նիհարավուն կառուցվածքը երիտասարդեցնում է: Պարզվում է իրականում հակառակն է՝ նիհարությունը կնոջը իր տարքից մի քանի տարի մեծացնում է: Այստեղ պետք է կարևորել հատկապես դեմքի նիհարությունը:

... Կարդալ շարունակությունը »

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 375 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 05.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Սամսունգն» աշխատում է ձեռքի ժամացույցների տեսքով համակարգիչ ստեղծելու վրա։ Այս մասին տեղեկացնում է «Բլումբերգը», հղում անելով ընկերության բջջային բաժնի փոխնախագահ Լի Յուն Հինին։ Ոչ պաշտոնական տվյալներով, նմանատիպ սարքի վրա աշխատում է նաև «Սամսունգի» գլխավոր մրցակից՝ Apple–ը։ 
Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 299 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 05.07.2013 | Մեկնաբանություններ (0)