Շաբաթ, 18.05.2024, 11:37
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Ցանցում հայտնվել է Nokia-ի նոր, 41-մեգապիկսելանոց սմարթֆոնի լուսանկարը
23:29
Ցանցում հայտնվել է Nokia-ի նոր, 41-մեգապիկսելանոց սմարթֆոնի լուսանկարը

Ցանցում հայտնվել է Nokia-ի նոր, 41-մեգապիկսելանոց սմարթֆոնի լուսանկարըԲլոգեր EVLeaks-ը, ով մասնագիտացել է բջջային հեռախոսների մասին լուրերի լուսաբանման մեջ, Twitter-ում հրապարակել է նոր, դեռեւս անհայտ Nokia սմարթֆոնի լուսանկարը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է կոչվելու սմարթֆոնը՝ EVLeaks-ը ներկայացնում է Lumia 909 եւ Lumia 1020 տարբերակները: Լուսանկարից պարզ է, որ սարքն աշխատելու է Windows Phone օպերացիոն համակարգով, ստանալու է 41-մեգապիկսելանոց տեսախցիկ եւ հատուկ ֆոտոհավելված՝ Pro Cam:
Nokia-ի սմարթֆոնի մասին տեղեկություններ նախկինում էլ հայտնվել էր: Ենթադրվում է, որ սարքը կտեղադրվի պլաստիկե կորպուսի մեջ եւ կունենա 4,5 դյույմանոց էկրան եւ 32 Գբ ներքին հիշողություն:
Ակնկալվում է, որ Nokia-ն սարքը կներկայացնի Նյու Յորքում հուլիսի 11-ին կայանալիք շնորհանդեսին:

Դիտումներ: 321 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: