Շաբաթ, 18.05.2024, 10:19
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Վին Դիզելը նկարահանվելու է ամենից եկամտաբեր ֆիլմերից մեկի շարունակությունում
20:52
Վին Դիզելը նկարահանվելու է ամենից եկամտաբեր ֆիլմերից մեկի շարունակությունում


Ամերիկյան դերասան, սցենարիստ, ռեժիսոր եւ պրոդյուսեր Վին Դիզելը մասնակցելու է «Վրիժառուները 2» («The Avengers 2») ֆիլմի նկարահանումներին:
Այս մասին դերասանը հայտնել է Facebook-ի իր էջում: 45-ամյա Վին Դիզելը հրապարակել է «Վրիժառուները» կոմիքսի երկրորդ թողարկման կազմի ֆոնին իր լուսանկարը:
 
«Այսօր հանդիպել եմ Marvel-ի հետ: Միայն սենյակում ներկա գտնվողները գիտեն, թե ինչի մասին էր խոսքը»,- լուսանկարը մակագրել է դերասանը: Սակայն նախագծին Դիզելի մասնակցության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռեւս չկա:
Հիշեցնենք, որ «Վրիժառուները» ֆիլմն ընդհանուր առմամբ ավելի քան 1.5 մլրդ դոլար է հավաքել՝ 220 մլն դոլար բյուջեի պարագայում: Ջոս Ուիդոնի ժապավենում նկարահանվել են Ռոբերտ Դաունի-կրտսերը, Քրիս Էվանսը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Հեմսվորտը, Սքարլեթ Յոհանսոնը, Թոմ Ֆիդլսթոնը եւ Սեմյուել Լ.Ջեքսոնը:
«Վրիժառուները 2» ֆիլմը նույնպես բեմադրելու է Ուիդոնը: Ենթադրվում է, որ այն մեծ էկրան դուրս կգա 2015 թվականի ապրիլին:
Վին Դիզելի մասնակցությամբ վերջին ժապավենը «Ֆորսաժ 6» մարտաֆիլմն է: Այն թողարկվել է 2013-ի մայիսին: Ֆիլմը ԱՄՆ-ում ցուցադրությունների արդյունքում արդեն 639 մլն դոլար է հավաքել՝ դառնալով «Ֆորսաժ» շարքի ամենից հաջող թողարկումը:


Դիտումներ: 443 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: