Շաբաթ, 18.05.2024, 07:28
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » Վենեսուելայի բնակիչներին կոչ են արել հրաժարվել Facebook-ից
12:30
Վենեսուելայի բնակիչներին կոչ են արել հրաժարվել Facebook-ից
Վենեսուելայի բնակիչներին կոչ են արել հրաժարվել Facebook-ից

Վենեսուելայի բնակիչներին կոչ են արել հրաժարվել Facebook-ից, որպեսզի «ԿՀՎ-ին ակամա տեղեկություններ չտրամադրեն»: Twitter-ի իր միկրոբլոգում բնակիչներին է դիմել բանտերի նախագահ Մարիա Իրիս Վարելան:
 «Վենեսուելացիներ, հրաժարվեք  Facebook-ից, քանի որ ակամա կարող եք վերածվել ԿՀՎ-ին տեղեկություններ տրամադրողի: Նայեք Սնոուդենի գործին», - գրել է նա, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  Agence France-Presse-ը:
Արդեն իսկ լրտեսության զոհ դարձածներին Մարիա Իրիս Վարելան խորհուրդ է տվել դատարանի միջոցով «արդար փոխհատուցման» հասնել եւ սնանկացնել ԱՄՆ-ի կառավարությանը: 
Հիշեցնենք, ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը դիմակազերծել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին, նախկինի պես առանց փաստաթղթերի է եւ գտնվում է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում:
Նա մի քանի երկրներից ապաստան է խնդրել, այդ թվում՝ Վենեսուելայից, որտեղից նրան դրական պատասխան են տվել:  Սակայն առայժմ հայտնի չէ՝ կգնա Սնոուդենը Վենեսուելա, թե ոչ, կամ՝ թե ինչպես դա կիրագործվի տեխնիկապես:


Դիտումներ: 299 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: