Շաբաթ, 18.05.2024, 10:42
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » Վանի հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին բացվել է այցելությունների համար
12:34
Վանի հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին բացվել է այցելությունների համար
Վանի հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին բացվել է այցելությունների համար

Վանի Բաշքալեի շրջանում գտնվող եւ 1915-ից հետո լքված հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին զինվորականների հեռանալուց հետո բացվել է այցելությունների համար։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Վանի Բաշքալեի շրջանի Ալբայրաք գյուղում գտնվող զորամասը քրդական հարցի կարգավորման շրջանակներում տեղափոխվել է գյուղից, ինչի արդյունքում Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին բացվել է այցելությունների համար։ Նախկինում հիշյալ եկեղեցի այցելություններն արգելված էին, քանի որ այն գտնվում էր զինվորական գոտում։
Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի Վանի նահանգային վարչության պետ Մուզաֆեր Աքթուղ նշել է, թե 3-րդ դարում կառուցված եկեղեցին բացվել է այցելությունների համար, սակայն երկար տարիներ անխնամ թողնված եկեղեցին կարիք ունի վերանորոգման։ Նա շեշտել է, թե վերականգնման համար համապատասխան աշխատանքներ են ընթանում։
Նշենք, որ այս տեղեկությունը հրապարակած բոլոր թուրքական լրատվամիջոցները չեն հիշատակել, որ Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին հայկական է։

Դիտումներ: 394 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: