Շաբաթ, 18.05.2024, 09:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18 » Ճանաչի՛ր ինքդ քեզ, և դու կճանաչես աշխարհը
10:43
Ճանաչի՛ր ինքդ քեզ, և դու կճանաչես աշխարհը

Ինքնաճանաչումը հզոր ուժ է, որն օգնում է մարդկանց բացահայտել սեփական ներաշխարհը, պոտենցիալ կարողություններն ու հնարավորությունները: Այն բարդ և երկարատև գործընթաց է, որը որոշակի ջանքեր և անկեղծություն է պահանջում սեփական անձի նկատմամբ:
Ինքնաբացահայտման միջոցներ գոյություն են ունեցել դեռևս հին ժամանակներից: Սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից, երբ սկսվեց ժամանակակից հոգեբանության բուռն զարգացումը, հոգեբանները ստեղծեցին բազմաթիվ մեթոդներ, որոնց թվին էին պատկանում նաև հոգեբանական թեստերը:  
Թեստը (անգլերեն «test»-ստուգում, փորձարկում) կարճաժամկետ, ստանդարտացված փորձարկում է, որի միջոցով չափվում կամ գնահատվում է  մարդու այս կամ այն հոգեբանական առանձնահատկությունը: Ներկայումս բազմաթիվ թեստեր են ստեղծվել մարդկանց խառնվածքի, բնավորության գծերի, հաղորդակցման որակների, ընդունակությունների չափման և գնահատման համար: Գոյություն ունեն գիտականորեն հիմնավորված և հանրամատչելի հոգեբանական թեստեր, որոնք պետք է լինեն հուսալի, ճշգրիտ և ստանդարտացված: Թեստերը մարդկանց հնարավորություն են տալիս հաշված րոպեների ընթացքում հավաստի տեղեկություններ ստանալ սեփական անձի մասին, բացահայտել սեփական ներաշխարհի թերություններն ու առավելությունները, ավելի խորը ճանաչել ոչ միայն ինքն իրեն, այլև շրջապատող աշխարհը, ներքին աշխատանք տանել սեփական անձի հետ: Այսպիսով, կարելի է ասել, որ ինքնաճանաչումը շրջապատի ճանաչման և ինքնակատարելագործման լավագույն ուղիներից մեկն է: 

Դիտումներ: 387 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: