Շաբաթ, 18.05.2024, 09:39
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 13 » Թաիլանդում Բուդդայի երկու ոսկե արձաններ են առեւանգել
12:48
Թաիլանդում Բուդդայի երկու ոսկե արձաններ են առեւանգել
Թաիլանդում Բուդդայի երկու ոսկե արձաններ են առեւանգել

Ոսկով պատված արձանները գողացել են Շրի Սաքհոնի տաճարից, որը գտնվում է Սինգբուրի նահանգի կենտրոնական մասում:
Գողացված արձանների արժեքը գերազանցում է 300 հազար դոլարը: Ընդհանուր 60 կգ կշռող արձանները Թաիլանդ էին բերվել Մյանմարից եւ պահվում էին տաճարի նախկին տեղապահի սենյակում, որը ոչ ոք չէր օգտագործում, հայտնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արձանների կորուստը պատահաբար նկատել է տաճարի սպասավորներից մեկը: Ոստիկանները կարծում են, որ առեւանգողները մի քանի հոգի են եղել: Նրանք նաեւ մի քանի հնագույն հմայիլներ են գողացել:

Դիտումներ: 372 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: