Շաբաթ, 18.05.2024, 10:19
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 13 » Սուրճը կարագով՝ նիհարելու լավագույն տարբերակ
12:52
Սուրճը կարագով՝ նիհարելու լավագույն տարբերակ

Նիհարելու արդյունավետ տարբերակ է հայտնաբերել ամերիկացի դիետոլոգ Դևիդ Էսպրին: Առողջ սննդի մասնագետը հավաստիացնում է, որ գեղեցիկ կառուցվածք ունենալու համար անհրաժեշտ է օգտագործել սուրճ՝ կարագի հետ համակցված:
Ինչպես պնդում է դիետոլոգը, սուրճը կարագի հետ օգտագործելով՝ Դուք 5-6 ժամ կմոռանաք քաղցի մասին: Այդ ընթացքում, սակայն, Դուք կլինենք ակտիվ և էներգիաով լի, որովհետև ուղեղը կստանա արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտը՝ ճարպեր, իսկ մարմինն էլ՝ կալորիաներ: Գլխավոր նախապայմանն այն է, որ կարագը լինի բնական և այն չփոխարինեք մարգարինով:
Նիհարելու այս նոր մեթոդը Էսպրինը պարզել է Տիբեթ կատարած ճանապարհորդության ընթացքում: Դիետոլոգը ուշադրություն է դարձրել, որ տեղացիներն ամեն անգամ սուրճ կամ թեյ խմելիս ավելացրել են մի փոքրիկ կտոր կարագ: Նրանք պատմել են՝ այդ բաղադրատոմսը օգնում է պահպանել տոկունությունն ու ունենալ դժվարությունները հաղթահարելու ընդունակություն:
Շողիկ Գալստյան

Դիտումներ: 321 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: