Շաբաթ, 18.05.2024, 09:07
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Sharm Pictures»-ը նոր ֆիլմ է նկարահանում
21:06
Sharm Pictures»-ը նոր ֆիլմ է նկարահանում

«Sharm Pictures»-ը շուտով նոր ֆիլմ է ներկայացնելու, որի ստեղծման համար համագործակցության սահմաններն այս անգամ հասնելու են Արեւելք. հանդիսատեսին ներկայացվելու է հայ-ղազախական համատեղ արտադրության արկածային նոր կինոնկար: Այսպիսով, «Sharm Pictures»-ը շարունակում է խթանել հայկական ֆիլմարտադրությունը Հայաստանի սահմաններից դուրս եւ նորանոր շուկաներ գրավել:
Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Տոմս դեպի Վեգաս», «Կորած մոլորվածը Հայաստանում» ժամավեններից: Որպես երկրորդ ռեժիսոր հանդես է գալու Իլյա Ֆարֆելը՝ ԱՄՆ-ից, ով նախկինում արդեն աշխատել է Գոռ Կիրակոսյանի հետ: Օպերատորը բելգիացի Ֆիլիպ Վանդեւալն է: Նրա գործերը բավական մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկյան պրոդյուսերների շրջանում:
Նկարահանումները մեկնարկել են հունիսի 29-ին եւ կավարտվեն օգոստոսի 5-ին: Ստեղծագործական եւ դերասանական կազմն այդ ընթացքում կհասցնի լինել Ղազախստանում, Հայաստանում եւ Արցախում, որտեղ էլ, ըստ սցենարի, ծավալվում են իրադարձությունները:
Ֆիլմը սկսվում է Ղազախստանում անցկացվող շախմատային մրցաշարի տեսարանով… Այնուհետեւ արկածները շարունակվում են Հայաստան եւ Արցախ ուղեւորվելիս: 


Դիտումներ: 426 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: