Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Սարդարապատում Տոլմայի փառատոն է անցկացվել (ֆոտո)
23:21
Սարդարապատում Տոլմայի փառատոն է անցկացվել (ֆոտո)

Սարդարապատում Տոլմայի փառատոն է անցկացվել (ֆոտո)

10 ՀՈՒԼԻՍԻ, 19:46

Սարդարապատում բաց երկնքի տակ անցկացվել է հայկական տոլմայի ավանդական փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակիցներն ամենաերկար տոլման պատրաստելու առաջադրանք էին ստացել:

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով, ամենաերկար տոլման նախատեսվում է ներառել Գինեսի ռեկորդների գրքում:

Միջոցառման մասնակիցներն էին ռեստորանները, խոհարարական դպրոցները, Հայաստանի հյուրանոցները, Օմսկի հայկական ազգային խոհանոցի «Արգո» ռեստորանը, ինչպես նաեւ Armenian International Women’s Association-ը: Փառատոնին ներկայացված «աշխատանքների» երկարությունը տատանվում էր 3-7 մետրի սահմաններում: Ամենից երկար տոլման ներկայացրել է երեւանյան «Կարին» ռեստորանը. տոլմայի երկարությունը կազմել է 7 մ 4 սմ: Հայկական ավանդական տոլման փաթաթված էր խաղողի տերեւներով:

Փառատոնի ժյուրին հաղթող է ընտրել երեք անվանակարգերում. տոլմայի  «լավագույն տեսք», «լավագույն համ» եւ լավագույն գաղափար»: Առանձին պարգեւներ էին սահմանվել լավագույն սկսնակ խոհարարի եւ լավագույն ձեւավորված տաղավարի համար:

Փառատոնն անցկացվում էր ազգային երգ ու պարի ուղեկցությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերը:

Հիշեցնենք, ո րմիջոցառման գլխավոր նպատակը հայկական ավանդական ուտեստների տարածումն ու հայ ժողովրդի արժեքների ամրապնդումն է:

Տեքստը՝ Գրիգոր Ավետիսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


  • Դիտումներ: 770 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
    Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
    Անուն *:
    Email *:
    Կոդ *: