Շաբաթ, 18.05.2024, 09:39
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Սարդ-մարդը կարող է փոխել սեռական կողմնորոշումը
20:38
Սարդ-մարդը կարող է փոխել սեռական կողմնորոշումը

29-ամյա բրիտանական դերասան Էնդրյու Գարֆիլդը, ով «Նոր Սարդ-մարդը» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին, նրա համար նոր կերպար է առաջարկել: Ըստ Hitfix.com-ի, Պիտեր Պարկերին մարմնավորած դերասանը խորհուրդ է տալիս սուպերհերոսին միասեռական դարձնել:
 
«Ինչո՞ւ չենթադրենք, որ Պիտեր Պարկերը փորձեր է կատարում սեռական կողմնորոշման հարցում: Այդ արդեն ոչ ոքի չի ապշեցնում: Ինչո՞ւ նա միասեռական չդառնա: Նախապես ես սա կատակով էի ասում, բայց ինչո՞ւ չենթադրել նման բան»,- հայտարարել է Գարֆիլդը՝ նշելով, որ այս գաղափարն արդեն հայտնել է պրոդյուսեր Մեթ Տոլմաքի հետ զրույցի ժամանակ:
Ավելին, Գարֆիլդը նույնիսկ պատկերացնում է, թե ով է խաղալու Պիտեր Պարկերի զուգընկերոջ դերում: Նրա կարծիքով, այդ դերում կարող էր հանդես գալ Մայքլ Բ.Ջորդանը: «Նրա մասնակցությամբ նույնիսկ ավելի լավ կստացվեր. այդ դեպքում ֆիլմում կունենայինք միջռասսայական հարաբերություններ»,- հայտարարել է դերասանը (Ջորդանն աֆրոամերիկացի է):
Գարֆիլդը զարգացման նման հնարավորությունը քննարկել է նաեւ ռեժիսոր Մարկ Ուեբի հետ, ով աշխատում է «Նոր Սարդ-մարդը» ֆիլմի երկրորդ մասի ուղղությամբ: Այն նախատեսվում է թողարկել 2014 թվականի գարնանը:


Դիտումներ: 461 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: