Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 28 » Սանրվածքի ու նորաձև լինելու մասին
18:37
Սանրվածքի ու նորաձև լինելու մասին
Ժամանակակից յուրաքանչյուր կին գիտի, որ ամեն օր տարբեր և նորաձև լինելու համար պետք է ուղղակի փոխի իր սանրվածքը: 2012 թվականի ամենանորաձև սանրվածքներն աչքի են ընկնում հետաքրքիր լուծումներով, լիովին համատեղելի են առօրյայի հետ և հարմար ամենատարբեր դիմաձևերի համար: Մնում է միայն տրամադրվել, ընտրել սանրվածքը,յուրաքանչյուր ամսվա սկզբին գնալ լավ ոճաբանի մոտ և բոլորովին «նորացած» սկսել ամառվա առաջին, երկրորդ, վերջին ամիսը, հետո` աշնան առաջին ամիսը, հետո` երկրորդը, երրորդը և այդպես շարունակ:

Պոչերով կամ կոսերով դուք հեշտորեն կվերածվեք ամենաիսկական գործարար կնոջ, ալիքավոր բաց թողնված մազերով դուք կարող եք տոնական հավաքույթին մասնակցել, իսկ հյուսքով անմիջապես կվերածվեք նորաձև կնոջ:

Համաձայնվեք, որ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է ոչ միայն ոճային, այլև՝ նորաձև լինել: 2012 թվականի միտումներին համահունչ կարող է գնալ ցանկացած կին, քանի որ այս տարի շատ նորաձև են բաց թողնված բնական մազերը, որոնք ունեն մի փոքր անխնամ տեսք, նաև՝ թաց էֆեկտ ունեցող սանրվածքները:
2012-ին ամենատարածված կտրվածքները կլինեն աբստրակտ կառեները, բոբիու կառեի միաձուլումը, իսկ ավելի երկար կտրվածքների համար՝ համաչափ, բայց՝ բնական թափթփված տեսքի շերտավոր կտրվածքը:

Ձմռանը և աշնանն անչափ նորաձև են ամենատարբեր զարդեր և աքսեսուարներ` բռոշները, հերակալները, թելերը, համեստ մազակալները, որոնք կկատարեն բացառապես ֆունկցիոնալ դեր: Կրկին կվերադառնան 19-րդ դարի բարձր սանրվածքները, որոնք կարող ենք տեսնել Ժան Պոլ Գոթյեի, Լուիզա Բասսերիայի և այլ հայտնի դիզայներների մոտ:

Այս տարի իրենց նորաձև տեսքը կորցրել են բազմապիսի մազափնջերը (չոլկաներ): Դրանց փոխարեն նորաձևության առաջատարները մեզ առաջարկում են մազերը նաչոս անել:

Առայսօր իր նորաձև տեսքը չի կորցրել առանց մազաբաժանումի դասական պոչը` հարթ սանրված մազերով, իսկ փարթամ պոչը` հիմքի մասում փաթաթված բնական մազափնջով, ինչպես դա կարող ենք նկատել Գուչչիի կամ Վերսաչեի մոտ: Սակայն ամենանորաձևը կարող է համարվել անփույթ պոչիկը` արանքից մեկ ու մեջ դուրս եկած մազափնջերով, որը ցուցադրել է Վալենտինոն:

Արդեն մի քանի տարի է, ինչ նորաձև են միակողմանի մազաբաժանումները, որոնք կնոջը վայրի և նորաձև տեսք են տալիս:

Ձմռանը և աշնանը նույնպես նորաձև են ուղիղ, համաչափ կտրված և բաց թողնված մազերը, ինչպես նաև՝ ալիքները:
Վերջին ժամանակներս նորաձև դարձած հյուսքերը զիջել են իրենց տեղը: Նորաձև են ուղիղ, թեթևակի կամ գզգզված հյուսքերը: 2012 թվականին շատ նորաձև են եռաշարք հյուսքերը (ձկանպոչ):

Նորաձև են դարձել մազերի սառը գույները, մասնավորապես՝ մոխրագույնը, իսկ տաք գույներից նորաձև ու գեղեցիկ են մետաղական գույները:

Մի՛ մոռացեք կրեատիվ կտրվածքների, նաև՝ «քամին մազերի մեջ» էֆեկտի մասին, որոնք գեղեցիկ լինելու հետ մեկտեղ շատ հեշտ է ստանալը:

Միշտ եղե՛ք նորաձև և գեղեցիկ:
Դիտումներ: 663 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: