Շաբաթ, 18.05.2024, 07:28
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 17 » Samsung-ը ներկայացրել Է Galaxy S4 սմարթֆոնը
14:32
Samsung-ը ներկայացրել Է Galaxy S4 սմարթֆոնը

Samsung ընկերությունը մարտի 15-ին Նյու Յորքում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել Է իր նոր Galaxy S4 սմարթֆոնը:

Սմարթֆոնի առանձնահատկությունն «ոչ հպումային ինտերֆեյսն» Է. ցանկության դեպքում օգտատերը կարող Է սարքը կառավարել՝ չհպվելով Էկրանին: Համապատասխան գործառույթներն ստացել են Smart Scroll (օգտագործվում Է Էջերի շրջման համար) եւ Smart Pause (երբ օգտատերն ուշադրությունն այլ տեղ Է կենտրոնացնում, տեսագրությունը դրվում Է դադարի վրա) անվանումները:

Galaxy S4-ն արտաքինից հիշեցնում Է Galaxy S3-ը, բայց ապարատը դարձել Է «ավելի բարակ եւ ավելի ամուր», ճշտել են ընկերության ներկայացուցիչները: Սարքը կշռում Է 130 գրամ, հաստությունը 7,9 միլիմետր Է: Նոր սմարթֆոնն ունի 5-դյույմանոց Էկրան՝ 1920 լուծաչափով: Էկրանը պատրաստված Է Super AMOLED տեխնոլոգիայով:

Samsung-ը կթողարկի ապարատի երկու տարբերակ. մեկը կունենա Snapdragon քառամիջուկ պրոցեսոր, իսկ մյուսը՝ ութմիջուկանի Exynos պրոցեսոր: Առաջին տիպը թողարկում Է Qualcomm ընկերությունը, իսկ երկրորդը՝ Samsung-ն ինքը:

Galaxy S4-ն ունի երկու գիգաբայթ օպերատիվ եւ 16, 32 կամ 64 գիգաբայթ ներքին հիշողություն:

Galaxy S4-ն ունի երկու խցիկ. 13-մեգափիքսելանոց հետին պանելին եւ 2-փիքսելանոց՝ դիմերեսի պանելին: Օգտատերը կարող Է նկարահանում կատարել միաժամանակ երկու խցիկներով:

Դիտումներ: 322 | Ավելացրեց: ♥Mar♥N♥ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: