Շաբաթ, 18.05.2024, 06:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 4 » «Օդնոկլասնիկի»-ի անգլերեն տարբերակն է թողարկվել
16:28
«Օդնոկլասնիկի»-ի անգլերեն տարբերակն է թողարկվել

«Օդնոկլասնիկի» սոցցանցը հուլիսի 4-ին թողարկել է անգլալեզու տարբերակը:

Ավելի վաղ  «Օդնոկլասնիկի»-ն անգլերեն էր դարձրել կայքի բջջային տարբերակը, իսկ հուլիսի 4-ին՝ բրաուզերայինը, Lenta.ru-ին պատմել է սոցցանցի մամուլի քարտուղար Մարիա Լապուկը:

Սոցցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը հայտնել է, որ արտասահմանից ամեն օր  «Օդնոկլասնիկի» է մտնում երեք միլիոն օգտվող, ինչը կազմում է կայքի ընդհանուր լսարանի  7,6%-ը: Այդ պատճառով էլ անգլալեզու տարբերակի թողարկումը կայքի ղեկավարությունը համարում է «տեղայնացման տրամաբանական շարունակությունը»: Անգլալեզու տարբերակն օգտակար կլինի բազմաթիվ ապրանքանիշների համար, որոնք խմբեր ունեն սոցցանցում:

«Օդնոկլասնիկի» սոցցանցը բացվել է 2006թ.: Ներկայումս դրա ամենօրյա լսարանը կազմում է 34 միլիոն օգտվող: 2012թ. սոցցանցը կայքի ինը լեզուներով տարբերակներ էր թողարկել: Ըստ ընկերության տվյալների՝ այսօր այդ տարբերակներից ամեն օր օգտվում է 2 միլիոն մարդ:


Դիտումներ: 327 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: