Շաբաթ, 18.05.2024, 11:18
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » Նոր բացահայտումներ Սնոուդենից. Microsoft-ը սերտ համագործակցել է ԱԱԳ-ի հետ
12:28
Նոր բացահայտումներ Սնոուդենից. Microsoft-ը սերտ համագործակցել է ԱԱԳ-ի հետ
Նոր բացահայտումներ Սնոուդենից. Microsoft-ը սերտ համագործակցել է ԱԱԳ-ի հետ

Microsoft ընկերությունը սերտ համագործակցել է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ PRISM գաղտնի ծրագրի շրջանակում` թույլ տալով  ստանալ իր ծառայություններից օգտվողների անձնական տվյալները: Այս մասին են վկայում բրիտանական թերթին ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հանձնած փաստաթղթերը: 
Հշեցնենք, որ Guardian-ը եւ  Washington Post-ը հուլիսի 7-ին հայտնել էին, որ ԱԱԳ-ն եւ ԱՄՆ-ի ՀԴԲ-ն ուղղակի մուտք ունեն  առաջատար համացանցային ընկերությունների կենտրոնական սերվերներին` Microsoft-ի, Yahoo-ի, Google-ի, Facebook-ի, PalTalk-ի, AOL-ի, Skype-ի, YouTube-ի, Apple-ի:
Նոր հոդվածում թերթը, վկայակոչելով Սնոուդենի հանձնած փաստաթղթերը, հայտնում է, որ Microsoft-ը ԱՄՆ-ի ԱԱԳ-ին հնարավորություն է ընձեռել շրջանցել սեփական պաշտպանությունը` Outlook-ի նամակների եւ չաթերի նկատմամբ հասանելիություն ապահովելով: Ըստ փաստաթղթերի` իբր ԱԱԳ-ի աշխատակիցներն ուղղակիորեն  մուտք են ունեցել SkyDrive-ին, իսկ 2011թ. փետրվարի 6-ից սկսել էին ստանալ Skype-ի տվյալները:
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Microsoft-ն իշխանություններին Outlook-ի, Skype –ի եւ  SkyDrive-ի նկատմամբ լիակատար հասանելիություն չի տրամադրել:

Դիտումներ: 374 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: