Շաբաթ, 18.05.2024, 06:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 4 » Միշտ հիշիր ցնցոտիները, որ քեզ հիշեցնում են անցյալդ և գնահատիր ներկան, որ փայլուն ապագա ունենաս
22:45
Միշտ հիշիր ցնցոտիները, որ քեզ հիշեցնում են անցյալդ և գնահատիր ներկան, որ փայլուն ապագա ունենաս

Ղեկավարը հետևելով ծառայողի աշխատանքին, գնահատում է, և որպես խրախուսանք նշանակում է գանձապահ: ժամանակ անց մյուս աշխատողները ղեկավարին բողոքում են գանձապահի տարօրինակ պահվածքից: Փաստում են, որ գանձապահը առանց առիթի հաճախ մտնում է գանձատուն և շատ երկար մնալուց հետո դուրս գալիս: Երկար ժամանակ հետևում են նրան գանձատուն մտնելիս և ի՜նչ են տեսնում…
Խեղճ գանձապահը մտնում է գանձատուն, հագնում է իր նախկին ցնցոտիները, երկար կանգնում է հայելու առաջ, ու մենախոսում.

-Միշտ հիշիր քո ցնցոտիները, որ քեզ հիշեցնում են քո անցյալը և գնահատիր քո ներկան, որ փայլուն ապագա ունենաս: Այսպես նա կրկնում էր ամեն օր , իրեն դաստիարակելով, չմեծամտանալ և չհպարտանալ ո՛չ նոր պաշտոնով, ո՛չ էլ շքեղ հագուստով…

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 282 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: