Շաբաթ, 18.05.2024, 07:28
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Microsoft-ը փակում է իր առցանց հեռուստատեսությունը
23:24
Microsoft-ը փակում է իր առցանց հեռուստատեսությունը

Microsoft Microsoft-ը փակում է իր առցանց հեռուստատեսությունըկորպորացիան այս տարվա սեպտեմբերին կփակի MSN-TV առցանց հեռուստատեսության ծառայությունը, հաղորդում է ծառայության կայքը:

Microsoft-ն իր որոշումը բացատրում է նրանով, որ վերջին տարիներին «ինտերնետ մտնելու շատ նոր միջոցներ» են ի հայտ եկել: MSN TV-ն հատուկ հեռուստահարթակ է, որը թույլ է տալիս միանալ համացանցին՝ օգտագործելով հեռուստացույցը որպես մոնիտոր:
MSN TV-ի օգտատերերը կարող են կայքեր բացել եւ կարդալ էլեկտրոնային փոստը: Նրանք անվճար մուտք ունեն ինտերնետ MSN Dial-Up-ի միջոցով, մինչեւ 2013 թվականի վերջ:
Սկզբնապես՝1996-ից, ծառայությունը գործել է Web TV անունով: 1997-ի կեսերին Microsoft-ը գնել է ընկերությունը 425 մլն դոլարով, իսկ 2001 թվականին վերանվանել է MSN TV:

Դիտումներ: 357 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: