Շաբաթ, 18.05.2024, 11:37
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » Microsoft-ը լայնածավալ վերակառուցման կենթարկվի
12:10
Microsoft-ը լայնածավալ վերակառուցման կենթարկվի
Microsoft-ը լայնածավալ վերակառուցման կենթարկվի

 Աշխարհի խոշորագույն IT-ընկերությունը՝ Microsoft-ը, ենթարկվելու է լայնածավալ վերակառուցման: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը: Վերակառուցման գլխավոր նպատակը ողջ ընկերության համար միասնական ռազմավարության ստեղծումն է:
Ստեղծվելու է մի քանի նոր խումբ՝ կորպորացիայի շրջանակներում: Մասնավորապես, Օպերացիոն համակարգերի խումբ, որը կենտրոնանալու է բոլոր օպերացիոն համակարգերի մշակման վրա, այն գլխավորելու է Թերրի Մայերսոնը: Երկրորդ խումբը զբաղվելու է սարքերի եւ այլ տեխնիկական ապահովման արտադրությամբ՝ Ջուլի Լարսոն Գրինի գլխավորությամբ:
Երրորդ ստորաբաժանումը կենտրոնալու են հավելվածների եւ ծառայությունների (մասնավորապես Microsoft Office-ի) վրա, իսկ չորրորդը զբաղվելու է «ամպային» տեխնոլոգիաներով: Ստորաբաժանումները կգլխավորեն Ցի Լյուն եւ Սաթյա Նադելլան, հաղորդում է Lenta.ru-ն: Բալմերը նաեւ հայտնել է Microsoft Office ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից Կուրտ Դել Բենի հեռանալու մասին:
Microsoft ընկերությունը 2012թ. արդյունքներով 74 մլրդ դոլարի շահույթ է ունեցել, մաքուր հասույթը կազմել է 17 մլրդ:

Դիտումներ: 338 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: