Շաբաթ, 18.05.2024, 09:07
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Microsoft-ը 2,5 ամսվա ընթացքում վաճառել է Windows 8-ի 60 մլն արտոնագրված պատճեններ
23:08
Microsoft-ը 2,5 ամսվա ընթացքում վաճառել է Windows 8-ի 60 մլն արտոնագրված պատճեններ

Microsoft կորպորացիան հաշվետու է եղել Windows 8 օպերացիոն համակարգի ավելի քան 60 մլն արտոնագրերի շուկայում հայտնվելուց 2.5 ամիս անց, հաղորդում է Windows պաշտոնական բլոգը: Windows 8-ի վաճառքի տեմպերը մոտավորապես համապատասխանում են նրա նախորդի` Windows 7-ի ցուցանիշներին:Microsoft-ը 2,5 ամսվա ընթացքում վաճառել է Windows 8-ի 60 մլն արտոնագրված պատճեններWindows 8-ը դարձել է Microsoft-ի առաջին սեղանի պլատֆորմը, որն օպտիմալացված է ինչպես ավանդական անհատական համակարգիչների, այնպես էլ պլանշետների հետ աշխատանքի համար: Այդ համակարգի հետ մեծ հույսեր են կապում ինչպես Microsoft-ը, այնպես էլ համակարգչային սարքավորումների բազմաթիվ արտադրողներ:
2012-ի հոկտեմբերի 26-ին մեկնարկած արտոնագրված պատճենների վաճառքի մասին հաղորդել է Windows-ի մշակման հարցերով Microsoft-ի ստորաբաժանման ֆինանսական տնօրեն Թամի Ռելերը J.P. Morgan Tech Forum ամենամյա համաժողովի ժամանակ: Ընկերության տվյալներով, այսօրվա դրությամբ Windows 8-ը մոտավորապես ցուցադրում է վաճառքի նույն տեմպերը, ինչ և Windows 7 պլատֆորմը նույն շրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դիտումներ: 365 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: