Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 30 » Մի գիշերվա ընթացքում մարդը տեսնում է 4-7 երազ.հետաքրքիր փաստեր երազների մասին
21:47
Մի գիշերվա ընթացքում մարդը տեսնում է 4-7 երազ.հետաքրքիր փաստեր երազների մասին
Մեր երազները մեր կյանքի ամենահանելուկային ֆիլմերն են: Դրանք արդեն բավական երկար տարիներ է, ինչ դարձել են գիտնականների ուսումնասիրության թեման: Ձեզ ենք ներկայացնում երազների մասին ամենահետաքրքիր ու անսպասելի փաստերը:
Մարդիկ իրենց երազների 90%-ը մոռանում են: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե մենք հիշեինք մեր բոլոր երազները:
Կույր մարդիկ ևս երազներ տեսնում են: Ուղղակի նրանց երազները տարբերվում են մեր երազներից: Դրանք լի են վառ կերպարներով, որոնք վերաբերում են լսողության, գիտակցական և էմոցիոնալ զգացողություններին:

Մարդիկ միշտ են երազներ տեսնում: Եթե վստահ ես, որ չես տեսել, ուրեմն մոռացել ես այն:

Մեր երազներում մենք տեսնում ենք դեմքեր, որոնց տեսել են նախկինում: Դրանք իրական մարդիկ են: Դու կարող ես չհիշել նրանց, քանի որ օրվա մեջ հանդիպում ես հարյուրավոր մարդկանց, իսկ քո ենթագիտակցությունը հիշում է:

Ոչ բոլոր մարդիկ են ի վիճակի տեսնելու գունավոր երազներ: Նորմալ մարդկանց 12 %-ը տեսնում է սև-սպիտակ երազներ:

Բացասական էմոցիաները երազներում ավելի շատ են հանդիպում, քան դրականները:

Մարդը մի գիշերվա ընթացքում 4-7 հատ երազ է տեսնում:

Խռմփացող մարդը երազ չի տեսնում:

Տղամարդկանց երազային կերպարների 70%-ը հենց տղամարդիկ են, իսկ կանայք երազներում տեսնում են հավասար քանակությամբ տղամարդկանց ու կանանց: Նաև հայտնի է, որ տղամարդկանց երազներն ավելի ագրեսիվ են:
Դիտումներ: 417 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: