Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 28 » Մերկ քնելն ունի մի շարք առավելություններ
18:46
Մերկ քնելն ունի մի շարք առավելություններ
Մերկ քունն օգտակար է մարդկանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության համար: Մարդը, ով քնում է առանց շորերի, քնում է մի քանի անգամ ավելի լավ, քանի որ նրա մարմինը տաքացնող ավելորդ միջավայր չկա և այն պահպանում է իր սովորական ջերմաստիճանը:

Բացի վերոնշյալը, մասնագետների կողմից բացահայտվել է նաև մերկ քնելու ևս մեկ առավելություն. այն օգնում է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարին: Դա պայմանավորված է մարդու հանգիստ քնով: Նման քունը բերում է սթրեսի կորտիզոլ հորմոնի նվազմանը` դրա հետ մեկտեղ պահպանելով մարմնի էներգիան և սովածության զգացումը: Եթե մարդու քունը խանգարվում է, կորտիզոլի մակարդակը սկսում է աճել և, արթնանալով, մարդը սկսում է սովածություն զգալ, ինչը կարող է հագեցնել միայն կալորիական նախաճաշը:

Մերկ քունն ունի ևս մի քանի առավելություններ: Օրգանիզմի նորմալ ջերմաստիճանի պայմաններում մաշկի վերականգնումն ավելի լավ է տեղի ունենում, ինչպես նաև ավելի էֆֆեկտիվ է արտադրվում աճի հորմանը: Իսկ օրգանիզմի գերտաքացումը, որն առաջանում է ավելորդ շորերից, խախտում է աճի հորմոնի և մելատոնինի գործունեությունը, իսկ դրանք շատ կարևոր հորմոններ են մարդու օրգանիզմի երիտասարդության պահպանման համար:
Դիտումներ: 359 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: