Շաբաթ, 18.05.2024, 09:07
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Մեկ տարեկան աղջնակը պատահաբար մեքենա է գնել eBay-ից
20:23
Մեկ տարեկան աղջնակը պատահաբար մեքենա է գնել eBay-ից
Մեկ տարեկան աղջնակը պատահաբար մեքենա է գնել eBay-ից

ԱՄՆ-ում մեկ տարեկան Սորելլա Սթութը 1962 թվականի արտադրության Austin Healey մակնիշի ավտոմեքենա է գնել eBay ինտերնետ-աճուրդից:
14 ամսական փոքրիկը հոր՝ Փոլ Սթութի, սմարթֆոնի վրա բացել է eBay-ի հավելվածը եւ 225 դոլարով մեքենա գնել: Հայրը տեղի ունեցածի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ իր էլեկտրոյանի հասցեին շնորհավորական նամակ է ստացել eBay-ից, հաղորդում է KOIN.com պորտալը:
Թեեւ աղջնակը գնումը կատարել է չգիտակցելով, նրա ծնողները չեն հրաժարվել մեքենայից: ԱՓոքրիկի հայրը հայտարարել է, որ նախատեսում է վերականգնել ավտոմեքենան եւ ինտերնետի օգնությամբ այդ նպատակով միջոցներ հավաքելու ակցիա է սկսել:
Փոլ Սթութի խոսքով՝ ինքը, հնարավոր է, Austin Healey-ը նվիրի դստերը, երբ նա դառնա 16 տարեկան, գրում է Gazeta.ru-ն:
«Ես շատ ուրախ եմ, որ նա 38 հազար դոլարանոց Porsche չի գնել»,-կատակել է Սորելլայի հայրը:

Դիտումներ: 423 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: