Շաբաթ, 18.05.2024, 08:21
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 30 » Մարդու աչքերի գույնը և բնավորությունը.
21:20
Մարդու աչքերի գույնը և բնավորությունը.
Եկեք մի պահ հիշենք մեր ունեցած բոլոր ծանոթությունները: Ինչի՞ն ենք առաջինը ուշադրություն դարձնում նոր մարդկանց հետ ծանոթանալիս: Իհարկե, նրա աչքերին:Անծանոթի աչքերում մենք փորձում ենք գտնել նրա մասին որևէ ինֆորմացիա: Մենք նրա աչքերի միջոցով փորձում ենք կարդալ հիմնականում նրա բնավորությունը: Ինչու՞: Ի՞նչն է պատճառը, որ մենք մարդու մասին ինֆորմացիա փնտրում ենք առաջինը նրա աչքերում: Երևի պատճառը այն է, որ մենք ենթագիտակցորեն գիտենք, որ մարդու աչքերը պարունակում են մարդու բնավորության և ներաշխարհի մասին չափազանց մեծ ինֆորմացիա: Կա հատուկ գիտություն, որոնք ուսումնասիրում են մարդու հայացքը, ինչի միջոցով գրեթե 100 տոկոսանոց ինֆորմացիա են ստանում նրա բնավորության և ներաշխարհի մասին: Դա իհարկե չափազանց բարդ գիտություն է, և նրա ուսումնասիրությունը մեծ ժամանակ է խլում մեզնից: Սակայն, կարելի է չափազանց կարճ ժամանակահատվածում ստանալ գիտելիքներ, որոնք Ձեզ հնարավորություն կտան մարդու աչքերի գույնով որոշ տեղեկություններ ստանալ նրա բնավորության և ներաշխարհի մասին:

Դրանք, իհարկե, չեն կարող լինել 100 տոկոսանոց ինֆորմացիա, սակայն Ձեզ հնարավորություն կտան մակերեսորեն ճանաչել այդ մարդու ներաշխարհը:
Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն սև,կանաչ, երկնագույն, մուգ կապույտ դարչնագույն և բաց-շականակագույն աչքեր ունեցող մարդիկՍև աչքեր. Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են, հասնում են այն ամենին, ինչի ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական կամքի ուժ: Հավակնոտ և փառասեր են, միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի, որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով, և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել երկրպագության առարկային հասնելու ճանապարհին: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ստեղծված խնդրի լուծմանը, ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը, զբաղվել սպորտով` ծախսելու համար էներգիայի հսկայական պաԴարչնագույն աչքեր. Դարչնագույնն ունի շատ երանգներ, ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ: Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում, ինչը թերևս հանդիսանում է նրանց միակ բացասական կողմը: Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են, նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ, կարող են լեզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:շարները, որով օժվտած են սև աչքեր ունեցողԴարչնագույն աչքեր. Դարչնագույնն ունի շատ երանգներ, ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ: Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում, ինչը թերևս հանդիսանում է նրանց միակ բացասական կողմը: Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են, նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ, կարող են լեզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:Բաց-շականակագույն աչքեր. Բաց-շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ շատ երազկոտ են, հաճախ ճախրում են երկնքում, մտքով հեռուն են սլանում: Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր, որոնք են անվստահությունը, գաղտնիությունը, միայնակությունը: Նրանք շատ փխրուն և նուրբ մարդիկ են, որոնք հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Սակայն, քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ, նրանք կարող են հաջողության հասնել: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել: Նրանք առանձնանում են հավատարմությամբ ու հաստատակամությամբ: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս մարդիկ պետք է հավատան իրենց ուժերին:Կանաչ աչքեր. Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է, նրանք միշտ հավատարիմ են իրենց երկրորդ կեսին, սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն: Իսկական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով: Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար: Նրանք շատ համբերատար են, կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: Ըստ հոգեբանների` կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են, քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը, սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց. նրանք կարող են լինել և' լավ ընկերներ, և' սկզբունքային ղեկավարներ և' հավատարիմ զուգընկերներ: Սակայն պետք չէ չարաշահել նրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:Երկնագույն աչքեր. Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները` պարզ, բայց ոչ պարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով, և մարմնով: Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն, երբեք չեն մոռանա արված լավությունը: Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են, միշտ պայքարում են ճշարտության համար, անգամ երբ սխալ են լինում: Անբեկելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:Մուգ կապույտ աչքեր. Մուգ-կապույտ գույնը օժտում է մարդուն որոշակի սառնությամբ և անտարբերությամբ: Որքան ավելի մաքուր և պարզ է աչքերի գույնը, այդքան ավելի զուսպ է անձնավորությունը: Տաղանդավոր և անսովոր մարդկանց մեջ շատ են հանդիպում կապուտաչյաները: Այս մարդիկ կարողանում են արագ որոշումներ կայացնել հանգամանքների փոխման ժամանակ: Նրանք պահանջկոտ են ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների նկատմամբ: Նրանց, շատ հաճախ, չափից ավելի համեստությունն ու անտարբերությունը թույլ չի տալիս զուգընկերոջը հասկանալ նրանց անմեկին հոգին: Այսպիսի մարդիկ երիտասարդ տարիքում սովորաբար երազում են հեքիաթային արքայազների և արքայադուստրերի մասին: Նրանք գերզգայուն ու փխրուն հոգի ունեն,ինչի հետևանքով կարող են վիրավորվել ամեն մի չնչին բանից և երկար չեն կարող ներել վիրավորողին: Նրանք շատ են նյարդանանում և զայրանում, տրամադրությունը շատ փոփոխական է: Տրամադրության նման կտրուկ փոփոխությունները կարող են հանգեցնել անհետևողականության:
Դիտումներ: 645 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: