Շաբաթ, 18.05.2024, 08:06
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » LG-ն ներկայացրել է HD դիսփլեյով նոր Optimus G Pro սմարթֆոնը
23:06
LG-ն ներկայացրել է HD դիսփլեյով նոր Optimus G Pro սմարթֆոնը

LG ընկերությունը՝ ճապոնական NTT Docomo օպերատորի հետ միասին, ներկայացրել է Full HD էկրանով 5 դյույմանոց սմարթֆոն Optimus G Pro-ն: Իրականում նորույթը սեպտեմբերին թողարկված Optimus G մոդելի կատարելագործված տեսակն է: Առաջին հերթին Pro-տարբերակն ավելի որակյալ էկրան է առաջարկում. այն ավելի մեծ է (5 դյույմ՝ նախկին 4,7-ի փոխարեն) և ավելի մաքուր (440 կետեր մեկ դյույմի վրա՝ նախկին 312-ի փոխարեն):
LG Optimus G Pro
«Մարտկոցի տարողունակությունը մեկ երրորդով ավելացել է, ինչի պատճառով էլ կորպուսը 1,5 միլիմետրով հաստացել է, իսկ քաշը 15 գրամով ծանրացել և այժմ 160 գրամ է կշռում»,- գրում է The Verge-ը: Կափարիչի տակ տեղադրված է Snaprdagon Pro պրոցեսորը (1,7 ԳՀց) և 2 ԳԲ օպերատիվ հիշողություն: Սարքավորումը ղեկավարվում է Android 4.1 (Jelly Bean)-ի օգնությամբ:
Ի տարբերություն նույն չափսերն ունեցող Sony Xperia Z-ի՝ Optimus G Pro-ն ջրակայուն չէ:
LG-ն որոշ ծրագրային փոփոխություններ է կատարել: Նոր Slide Apps ռեժիմը թույլ է տալիս վիջեթները տեղադրել ընթացիկ ծրագրի վրա, իսկ Dual Video ռեժիմը թույլ է տալիս տեսագրել միանգամից երկու տեսախցիկներով միաժամանակ՝ և՛ առջևի, և՛ հետևի:
NTT Docomo-ն կսկսի վաճառել Optimus G Pro-ն ապրիլից: Սմարթֆոնը միջազգային շուկա մատակարարելու մասին ոչինչ չի ասվում, սակայն հնարավոր է որ լայն հանդիսադեսին այն կներկայացվի փետրվարին կայանալիք WMC ցուցահանդեսում:
Դրանից բացի, LG-ն հայտարարել է Optimus G-ի ձևափոխման մասին, որը այժմ հնարավորություն ունի LTE տեխնոլոգիայով միանալ 4G ցանցերին: Այն 50 երկրներում վաճառքի կհանվի հունվարի վերջին: 

Դիտումներ: 387 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: