Շաբաթ, 18.05.2024, 06:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Lenovo ընկերությունը դարձել է աշխարհի խոշորագույն համակարգիչ արտադրող ընկերությունը
17:55
Lenovo ընկերությունը դարձել է աշխարհի խոշորագույն համակարգիչ արտադրող ընկերությունը
Lenovo ընկերությունը դարձել է աշխարհի խոշորագույն համակարգիչ արտադրող ընկերությունը

Lenovoընկերությունը շրջանցել է Hewlett-Packard-ին` աշխարհի խոշորագույն համակարգիչ արտադրողի կոչումը ստանալով, հաղորդում է Gartner վերլուծական ընկերությունը:
2013-ի երկրորդ եռամսյակում թողարկված բոլոր համակարգիչների 16,7 տոկոսը բաժին է ընկնում Lenovo-ին: HP երկրորդ հորիզոնականում է: Առաջատարների հնգյակում են նաեւ Dell-ը, Acer-ը եւ Asus-ը:
2013թ ապրիլ-հունիս ամիսների ընթացքում աշխարհում վաճառվել է 76 մլն անձնական համակարգիչ: Դա 2012թ նույն ժամանակահատվածի համեմատ 10,9 տոկոսով պակաս է:
Համանման արդյունքներ է ներկայացնում նաեւ մեկ այլ վերլուծական ընկերություն` IDC-ն: Վերջինիս գնահատականներով` ապրիլ-հունիս ամիսներին մատակարարվել է 75,6 մլն համակարգիչ, ինչը 11,4 տոկոսով պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից, գրում է «Lenta.Ru»-ն:
Համակարգիչների պահանջարկի նվազումը կապված է պլանշետների տարածման հետ: Վերլուծաբանները iPad-ները եւ համանման սարքերը համակարգիչներ չեն համարում եւ վիճակագրությունում չեն ներառում:

Դիտումներ: 365 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: