Շաբաթ, 18.05.2024, 09:07
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Լեդի Գագայի առաջին համերգը վիրահատությունից հետո
20:45
Լեդի Գագայի առաջին համերգը վիրահատությունից հետո

Վիրահատությունից հետո Լեդի Գագայի առաջին համերգը կայանալու է սեպտեմբերին, Լոնդոնում:
The Sun-ի փոխանցմամբ, երգչուհին հանդես է գալու London’s Roundhouse դահլիճում, որտեղ շուրջ 3 հազար մարդ կարող է տեղավորվել:
Շոուի համար Գագան 500 հազար ֆունտ է ծախսելու: London’s Roundhouse-ը հայտնի է նրանով, որ այնտեղ ժամանակին համերգներ են տվել ռոք երաժշտության հսկաներ ROLLING STONES-ը, LED ZEPPELIN-ը եւ Ջիմի Հենդրիքսը:
Lady Gaga 
Նշենք, որ Լեդի Գագան վիրահատությունից հետո առաջին անգամ բեմ դուրս եկավ հունիսի վերջին:
Նա ելույթ ունեցավ Նյու Յորքում անցկացված միասեռականների շքերթի շրջանակում: Գագան ակտիվորեն աջակցում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին, որոնք նրա երկրպագուների շարքում բազմաթիվ են:
Հիշեցնենք նաեւ, որ Լեդի Գագայի մոմե արձանը վերջերս տեղադրվել էր Փարիզի մոմե արձանների հայտնի «Գրեւեն» թանգարանում:

Դիտումներ: 392 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: