Շաբաթ, 18.05.2024, 09:07
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » Կամենց Պոդոլսկի հայկական Աստվածամոր սրբապատկերը ցուցադրվում է Տարաս Շեւչենկոյի թանգարանում
12:49
Կամենց Պոդոլսկի հայկական Աստվածամոր սրբապատկերը ցուցադրվում է Տարաս Շեւչենկոյի թանգարանում
Կամենց Պոդոլսկի հայկական Աստվածամոր սրբապատկերը ցուցադրվում է Տարաս Շեւչենկոյի թանգարանում

Ուկրաինահայերի հոգեւոր ժառանգության ամենահայտնի նմուշներից Կամենց Պոդոլսկի հայկական Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը ցուցադրվում է Տարաս Շեւչենկոյի Ազգային թանգարանում՝ Ուկրաինայի ազգային եւ համաշխարհային թանգարանային հավաքածուի գլուխգործոցների շարքում: Այդ մասին Analitika.at.ua-ին հայտնել են ցուցահանդեսի կազմակերպիչները: 
Ցուցահանդեսը Ուկրաինայի մշակութային կյանքում բացառիկ երեւույթ է, քանի որ ներկայացնում է Ուկրաինայի թանգարանային հավաքածուի ազգային եւ համաշխարհային ձեռքբերումների գլուխգործոցները: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2013թ. հոկտեմբերի 4-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կամենց Պոդոլսկի հայկական Աստվածամոր սրբապատկերը, որը անցյալ դարի 20-ական թթ. եւ մինչ վերջերս կորսված էր համարվում, 2011թ. հայտնաբերվել էր մասնագետների կողմից, իսկ 2012թ. հունիսի 27-ին Բոգդան եւ Վարվարա Հանենկոների անվան Արվեստների ազգային թանգարանում տեղի էր ունեցել սրբապատկերի շնորհանդեսը:
Հայտնի է, որ հայկական Աստվածամոր սրբապատկերը  մեծարել են բոլոր երեք քաղաքների քրիստոնյա ծիսակատարությունների հավատացյալները՝ հայերը, լեհերը եւ ուկրաինացիները: Այն դարավոր պատմություն ունի:


Դիտումներ: 370 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: