Շաբաթ, 18.05.2024, 06:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Ջոբսի ավտոտնակում Վոզնյակի կողմից հավաքված համակարգիչը վաճառվել է 387 750 դոլարով
20:27
Ջոբսի ավտոտնակում Վոզնյակի կողմից հավաքված համակարգիչը վաճառվել է 387 750 դոլարով
Ջոբսի ավտոտնակում Վոզնյակի կողմից հավաքված համակարգիչը վաճառվել է 387 750 դոլարով

«Christie`s»-ի օնլայն աճուրդում 387 750 վաճառվել է «Apple I» համակարգիչներից մեկը, որը 1976թ-ին հավաքել էր «Apple»-ի հիմնադիրներից Սթիվ Վոզնյակը:  Լոտն ամենաթանկն է եղել «Christie`s»-ի օնլայն աճուրդների պատմության մեջ: Նրա էսթիմեյթը կազմել է  300-500 հազ. դոլար:
Համակարգիչը «Apple I»-ի 25 առաջին օրինակներից է: Լոտի նկարագրության մեջ նշվում է, որ վաճառողը չի երաշխավորում համակարգչի աշխատունակությունը եւ խորհուրդ է տալիս այն գործարկելու համար դիմել մասնագետների:
«Apple I»-ի առաջին խմբաքանակը ձեռքով հավաքվել է Սթիվ Ջոբսի ավտոտնակում` Սթիվ Վոզնյակի կողմից: «Apple I»-ի վաճառքի ռեկորդ էր արձանագրվել 2013թ. մայիսի   25 –ին` մինչ օրս պահպանված վեց գործող համակարգիչներից մեկը վաճառվել էր 670 հազ. դոլարով:

Դիտումներ: 381 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: