Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18 » Ժլատությունը բացասաբար է ազդում առողջության վրա
18:50
Ժլատությունը բացասաբար է ազդում առողջության վրա

Պարզվում է, որ ժլատությունը թողնում է երկարաժամկետ բացասական հետևանքներ մեր առողջության վրա: Այդ մասին ասել է սոցիալական հոգեբան Լիզ Դանը PopTech կոնֆերենցիայի ժամանակ  Camden Maine-ում:
Ժլատությունը բացասաբար է ազդում առողջության վրա.jpgՀետազոտելով փողի և երջանկության միջև եղած փոխադարձ կապը` նա բացահայտել է կապ առողջության և շռայլության միջև: <<Մենք անցկացրել ենք փոքրիկ էքսպերիմենտ. մարդկանց տվեցինք տասը դոլար և ասացինք. <<Դուք կարող եք թողնել ամբողջ այս գումարը ձեզ կամ նրանց մի մասը կամ ամբողջը տալ նրան, ում կցանկանաք>>: Այդ էքսպերիմենտի արդյունքները հաստատեցին մեր նախորդ հետազոտությունների արդյունքները. որքան շատ գումար մարդիկ տվեցին, այնքան երջանիկ իրենց զգացին, - ասաց Լիզը, և հակառակը՝ որքան շատ մարդիկ փողերը պահեցին իրենց, այնքան շատ մեղքի և ամոթի զգացում ունեցան>>: 

 

Որքան շռայլանքան առողջ

Որքան մարդիկ ամոթի զգացում հաճախ են ունենում, այնքան նրանց օրգանիզմում շատանում է կորտիզոլի քանակությունը: Դա շատ կարևոր պահ է, քանի որ այն ցույց է տալիս սթրեսի և հիվանդությունների փոխկապվածությունը: Չէ՞ որ ամոթի և մեղքի զգացումը, եթե այն կրում է շարունակական բնույթ, կարող է սթրեսի պատճառ հանդիսանալ, իսկ սթրեսը հաճախ հանգեցնում է արդեն առկա հիվանդության բարդացմանը կամ նոր հիվանդությունների առաջացմանը:
<<Ժամանակի ընթացքում օրգանիզմում կորտիզոլի շատ քանակությունը կարող է վաղաժամ հյուծվածության պատճառ հանդիսանալ: Մեր կողմից բացահայտված շռայլության և առողջության միջև կապը օգտակար իմացություն է ինչպես մեզ համար, այնպես էլ շրջապատի համար,- ասում է հոգեբանը: - Օրինակ՝ կամավոր աշխատանքներ իրակականցնելն օգտակար է և՛  նրանց համար, ում Դուք օգնում եք, և՛ Ձեր առողջության համար>>:

Դիտումներ: 427 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: