Շաբաթ, 18.05.2024, 11:37
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Ջենիֆեր Էնիսթոնը որոշել է հարսանիքի օրը
20:49
Ջենիֆեր Էնիսթոնը որոշել է հարսանիքի օրը


Հոլիվուդի ամենից սպասված հարսանիքներից մեկը, որն ամուսնական կապերով կմիավորի 44-ամյա Ջենիֆեր Էնիսթոնին եւ 42-ամյա Ջասթին Տերուին, կայանալու է Կալիֆորնիայում, դեկտեմբերի սկզբին: Այս մասին տեղեկացնում է Christianpost-ը:
 
«Ջենիֆերն ու Ջասթինը երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել հարսանիքի օրվա եւ անցկացման վայրի հարցում: Ջենը նախապես ցանկանում էր ամուսնանալ Լոս Անջելեսում, եւ Ջասթինն ընդառաջեց նրան՝ չնայած գերադասում էր արեւելյան ափը, որտեղ շատ ընկերներ եւ հարազատներ ունի»,- նշել է պարբերականի աղբյուրը:
Ջենիֆերը չէր կարողանում որոշում կայացնել զբաղվածության պատճառով: Օգոստոսի 6-ին Լոս Անջելեսում կայանալու է Ռոուսոն Մարշալ Թյորբերի «Մենք Միլլերներ ենք» կոմեդիայի պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է գալիս Էնիսթոնը: Ինչ վերաբերում է Տերուին,
նա ոստիկանի դեր է կատարում «Մնացորդները» հեռուստաֆիլմում:

Դիտումներ: 377 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: