Շաբաթ, 18.05.2024, 08:21
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18 » Ինչպես վերադարձնել սիրելիի վստահությունը
10:41
Ինչպես վերադարձնել սիրելիի վստահությունը

Ինչպես վերադարձնել սիրելիի վստահությունը.jpgԻ՞նչ անել եթե սիրելիի վստահությունը կորել է: Ինչպե՞ս շարունակել ապրել: Արժե՞ արդյոք շարունակել հարաբերությունները մի մարդու հետ, ում չես վստահում: Ինչպե՞ս պետք է վարվի նա, ում մեղքով տեղի է ունեցել վստահության կորուստը: Մենք կփորձենք օգնել Ձեզ գլուխ հանել այս բարդ իրավիճակից:
Մարդու զգացմունքներն անշոշափելի մի բան են, դրանք չի կարելի չափել, նվիրել, վաճառել: Երբ մարդկանց միջև հարաբերություններում առկա են վստահությունն ու ընբռնումը, նրանց զգացմունքներն ունեն հուզականորեն դրական տրամադրվածություն, նման հոգեվիճակը ստեղծագործելու, կյանքը վայելելու, արարելու, կյանքի ամեն մի պահից հաճույք ստանալու ունակության հիմքն է: Իսկ երբ վստահությունը կորում է, կարծես մի փոքրիկ որդ է բույն դնում հոգում և սկսում կրծել մարդուն ներսից՝ ազդելով շրջապատող աշխարհի հետ նրա հարաբերությունների վրա: Անգամ եթե վստահությունն ընդհատվել է միայն երկու հոգու միջև, այն իր ազդեցությունն է թողնում մարդու կյանքի բոլոր ասպեկտների վրա: Վստահության հիմքում ընկած է հավատը. հավատը նրա, որ մյուս մարդու արարքները ճիշտ են, որ իր քայլերով նա վնաս չի պատճառի ո՛չ Ձեզ, ո՛չ ձեր հարաբերություններին: Վստահությունը շատ փխրուն երևույթ է, հոգատար վերաբերմունք է պահանջում, այն շատ հեշտ է կորցնել և շատ բարդ  վերականգնել:
 
Ի՞նչ անելԻնչ անել.jpgԱռանց սիրելիի վստահության ապրելն ու հետագա հարաբերություններ կառուցելն ուղղակի անհնար է: Եվ եթե նման բան է տեղի ունենում, զուգընկերները սկսում են իրենց պահել տիկնիկների պես և ապրում են ամենքն իր սցենարով, իսկ մարդկանց մոտ ձևացնում են, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Սակայն գո՞հ են արդյոք նրանք այդպիսի կյանքից: Չ՞է որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է ջերմ զգացմունքներ և անկեղծ համակրանք:
Սիրելիի վստահությունը վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ: Այստեղ հարկավոր է երկու շահագրգիռ անձանց՝ վստահությունը կորցնողի և չվստահողի, բարդ, մանրակրկիտ և երկարաժամկետ աշխատանք: Այո՛, վստահությունը կորած է, սակայն դրան կարելի է կրկին արժանանալ, այն կարող է դանդաղորեն վերածնվել երկու սիրող մարդկանց մաքուր և անկեղծ հարաբերություններից:
Նման իրավիճակում առավել դժվար է նրան, ով վստահությունը կորցրել է զուգընկերոջ մեղքով. այստեղ բացի խորը վիրավորանքից, միախառնվում են նաև խաբված սպասումներն ու անարդարության զգացումը: Հարկավոր է փորձել ներել ցավ պատճառողին, ներել ամբողջ հոգով: Չէ՞ որ յուրաքանչյուրը սխալվելու իրավունք ունի, և եթե սիրելին անկեղծորեն զղջում է, ինչո՞ւ նրան չտալ հնարավորություն: Այո՛, մարդը սխալվել է, խաբել Ձեզ, և հնարավոր է, հիմա տառապում է Ձեզնից ոչ պակաս: Հիշե՛ք, թե որքան հաճելի պահեր ու հիշողություններ են ձեզ կապում, որքան մտերիմ է այդ մարդը Ձեզ և որքան լավն է ձեզ սպասվում ապագայում: Հաշտության ձեռք մեկնեք նրան:
 
Ինչպե՞ս պետք է իրեն պահի մեղավորըԻնչպե՞ս իրեն պահի մեղավորը.jpgԻնչպե՞ս վարվի նա, ով սխալվել է՝ կամա, թե ակամա: Դուք, անկասկած, մտատանջվում եք, զղջում և ցանկանում եք վերադարձնել սիրելիի կորցրած վստահությունը: Հնարավոր է՝ Ձեր հասցեին նախատինքներ կհնչեն: Հեշտ չի լինի, ժամանակ առ ժամանակ Ձեզ կվերահսկեն, կստուգեն՝ Դուք իրո՞ք անկեղծ եք Ձեզ պահում, թե ոչ: Համբերություն և միայն համբերություն: Եթե Դուք ազնիվ եք, ապա վախենալու ոչինչ չունեք: Զուգընկերոջը շրջապատեք ուշադրությամբ և հոգատարությամբ, աշխատեք վարվել այնպես, ինչպես ձեր հարաբերությունների սկզբում: Դուք ստիպված կլինեք վերստին գրավել այն մարդու սերն ու հարգանքը, ում հանդեպ անտարբեր չեք: Անկեղծորեն հետաքրքրվեք սիրելիի գործերով, լսեք նրան, ներթափանցեք նրա խնդիրների մեջ, հասկացրեք, թե որքան կարևոր է նա Ձեզ համար:
"Թույլերը չեն ներում, ներելու ունակ են ուժեղները”: Այս թևավոր խոսքը շատերին է ստիպել դուրս գալ կտրականության ու վիրավորանքների ճանապարհից: Ներում, կյանք առանց վիրավորանքների ու վրեժի. հենց այսպես են իմաստունները բնութագրում առողջ ու երկար կյանքի հիմնական պայմաններից մեկը:
Ամերիկացի հայտնի հոգեբան Դեյլ Կարնեգիի կարգախոսներից մեկը հետևյալն է՝ "Վերաբերվիր մարդկանց այնպես, ինչպես ցանկանում ես, որ քեզ վերաբերվեն”: Ձեր երևակայության մեջ աշխատեք Ձեզ խաբած զուգընկերոջ հետ տեղերով փոխվել, Ձեզ նրա տեղը դրեք և փորձեք հասկանալ նրան: Իսկ խաբեբան, իր հերթին, թող փորձի Ձեր կաշվի մեջ գտնվել և զգալ Ձեր վիրավորանքն ու հուսահատությունը:
Օգտակար կլինի նաև ստեղծված իրավիճակը դիտարկել ոչ միայն երկու շահագրգիռ անձանց տեսանկյունից, այլև կողմնակի դիտորդի դիրքից, ով կատարվածին նայում է առանց հույզերի, սթափ բանականությամբ: Աշխատեք իրադարձությունները վերլուծել՝ խուսափելով կրքերի բորբոքումից:
Երկկողմանի դրսևորած իմաստություն. ահա, թե ինչը կարող է լինել վստահության վերականգնման հիմքը: Եվ իհարկե սերը: Պարզապես սիրե՛ք միմյանց՝ առանց պատասխան սպասումների, սիրե՛ք ինքներդ Ձեզ, Ձեզ շրջապատող աշխարհը:
Ծագող վստահելի հարաբերությունների հիմք պետք է դառնան ոչ թե վեճերը, սկանդալները ու փոխադարձ վիրավորանքը, այլ անկեղծ զրույցները, որոնք կօգնեն վերստին վստահություն ձեռք բերել: Այս բարդ իրավիճակում պահպանեք արժանապատվությունը, մի՛ նվաստացեք ու մի՛ նվաստացրեք ուրիշին: Հիշե՛ք, որ խաբեությունն ու վստահության կորուստն անցյալում են, շրջեք կյանքի այդ էջը, իմացե՛ք՝ պարտադիր չէ, որ անցյալը կրկնվի ապագայում: Սակայն կատարվածից պետք է դաս քաղել՝ զուգընկերոջ հետ ձեր նախկին հարաբերությունները վերաիմաստավորելու և հետագայում բարելավելու համար:
Գնահատեք միմյանց, գնահատեք ձեր սերն ու ջերմ հարաբերությունները և սովորեք ներել:    
 

Դիտումներ: 466 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: