Շաբաթ, 18.05.2024, 10:19
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18 » Ինչպես սովորել ճիշտ շփվել մարդկանց հետ
10:51
Ինչպես սովորել ճիշտ շփվել մարդկանց հետ

Ինչպե՞ս սովորել ճիշտ շփվել մարդկանց հետ (2).jpgՎերջին տարիներին շփման հոգեբանությունը լայն տարածում և կիրառում է ստացել, քանի որ շփման խնդիրն ամենևին միանշանակ չէ: Գործնական հանդիպումը, գործընկերների հետ հարաբերությունները, անգամ ուղղակի մտերիմ մարդու հետ շփումը պահանջում են որոշակի հմտություններ: Մեզնից յուրաքանչյուրն էլ նկատել է, որ աշխատավայրում, ուսման մեջ, պաշտոնական հանդիպումներին հաճախ ստեղծվում է շփման ձևականության և կեղծավորության զգացողություն, իսկ կնոջը սիրահետող տղամարդը կամ տղամարդու հետ կոկետություն անող կինը երբեմն չեն էլ կասկածում, որ վարում են բարդ, հոգեբանորեն պայմանավորված խաղ: Շփումը մարդուն տալիս է նոր իմպուլս, ուրախություն, հաճույք, որոնք օգնում են նրան հաղթահարել տաղտկությունը, կենցաղային կյանքի առօրյան, մասնագիտական բնագավառում նրան բարձրացնում են նոր մակարդակի վրա: Շփումը մարդկանց միջև հարաբերությունների ստեղծման և զարգացման բարդագույն, բազմաստիճան գործընթաց է, որն իրենից ներկայացնում է տեղեկության փոխանակում, մարդու կողմից այլ մարդու ընկալում և ըմբռնում:
Այսպիսով՝ տեսնենք, թե ինչպե՞ս պետք է ճիշտ շփվել մարդկանց հետ: Առաջին ցուցանիշն է հանդիսանում սեփական մտքերն արտահայտելու կարողությունը: Համաձայնեք՝ շատ դժվար է շփվել մարդու հետ, երբ վերջինս ի վիճակի չէ անգամ բացատրել, թե ինչ է ուզում: Կյանքից վերցված վառ օրինակ է շփումը ալկոհոլի խիստ ազդեցության տակ գտնվող մարդու հետ: Իհարկե՝ սա միայն ծայրահեղ դեպքն է: Առօրյայում, յուրաքանչյուր սթափ դատող մարդ ունի անհրաժեշտ նվազագույն բառապաշարը: Հիշե՛նք, թե ինչի՞ է բախվում մեզնից յուրաքանչյուրը բավական հաճախ: Դուք երբևէ շփվե՞լ եք մեկի հետ, ով սեփական հույզերի արտահայտման, տպավորությունների փոխանցման համար և ուղղակի խոսակցության մեջ բառեր չի գտնում իր գլխում պտտվող մտքերն ու պատկերները նկարագրելու համար: Ընդ որում, որոշ բառեր կարող են կրկնվել, խոսքի մեջ կարող են ներգրավվել «դեեե…»-ի պես արտահայտչական ընդմիջումներ և այլն, իսկ գուցե Դուք ինքներդ Ձեր մեջ է՞լ եք դա զգացել: Դե ինչ՝ ուրեմն մենք Ձեզ կհուշենք, թե ինչպես զարգացնել Ձեր հմտություններն այս գործում: Նախ և առաջ, մտքերը հարթ և հետևողականորեն արտահայտել սովորելու համար պետք է ունենալ բավական հարուստ բառապաշար: Սեփական լեքսիկոնի լրացման համար լավագույնը, որ կարելի է առաջարկել՝ կարդացածության աստիճանի բարձրացումն է (գրքեր, ամսագրեր, թերթեր և այլ գրականություն), ընդ որում բոլոր նմանատիպ բառերը մի կողմում կպահվեն, իսկ յուրաքանչյուր նոր բառի իմաստ պետք է հետաքրքրութամբ ճանաչեք բառարաններից: Ոչ պակաս բան էլ կքաղեք նաև այլ մարդկանց հետ շփումից և նրանց հետ բազմազան թեմաների քննարկումից: Հարուստ բառապաշարն, անկասկած, լավ աջակցություն է շփման մեջ, բայց այս ամենի հետ մեկտեղ կարևոր է բառերի այս ողջ հավաքածուն համահունչ խոսքի վերածելու կարողությունը: Դրա համար մենք Ձեզ առաջարկում ենք կատարել այսպիսի վարժություններ՝
  1. Վերցրեք ցանկացած բառ և դրան տվեք սահմանում՝ կապակցված ավարտուն նախադասության ձևով, այսինքն՝ հարցրեք ինքներդ ձեզ «Ի՞նչ է… ժպիտը», «Ի՞նչէ նշանակում… շնչել», «Ինչպիսի՞ն է… համակրելին»:
  1. Մտապահեք առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող երկու-երեք ցանկացած բառ և փորձեք դրանց օգնությամբ նախադասություն կազմել: Որքան շատ նախադասություն կազմված կլինի միևնույն բառի հիման վրա, այնքան ավելի լավ: Օրինակ՝ «ավտոմեքենա» և «ներկեր»: Այս վարժություններն առավել օգտակար են, եթե դրանք կատարել երեխայի հետ՝ վաղ տարիքից:
Շարունակելով «մտքերի արտահայտման» թեման, չի կարելի չհիշել այն բարդությունների մասին, որոնք ծագում են, երբ զրուցակիցը սկսում է խոսել միայն իրեն հասկանալի բառերով: Դա կարող են լինել ինչպես գիտական տերմինաբանություն, այնպես էլ ժարգոնային՝ հաճախ ցենզուրայից դուրս բառերի միախառնմամբ արտահայտություններ: Երկու դեպքում էլ որևիցէ բան հասկանալը հավասարապես դժվար է: Միայն, եթե երկրորդ դեպքում խնդիրն ավելի շուտ քաղաքավարության և կրթության մեջ է, ապա առաջինում խնդիրն այն է, որ մարդն իր խոսքում գործածում է բառեր, որոնց իմաստն անհասկանալի է մյուսների համար: Նման դեպքեում անհրաժեշտ է զգալ զրուցակցին, տեսնել՝ հասկանո՞ւմ է արդյոք նա ձեզ և անհրաժեշտության դեպքում բացատրել առանձին բառերի նշանակությունը: Երկրորդ կարևոր պահը՝ բուն շփմանը մոտեցումն է: Այստեղ կարևորը բառերի ճիշտ ընտրությունն է՝ հաշվի առնելով այն լսարանը, որտեղ Դուք այժմ գտնվում եք: Ինչ-որ իմաստով սա շփման ձև է, եղանակ, բայց ոչ միայն: Կարևոր է հասկանալ, որ կախված Ձեր տվյալ պահի շրջապատից, անհրաժեշտ է անցնել ոչ միայն շփման համապատասխան ոճին, այլև գործածել բառերի այն պաշարը, որը տեղին և հասկանալի կլինի մարդկանց տվյալ շրջանակներում: Օրինակ, կախված նրանից՝ գտնվում եք Դուք գործարար ժողովի, թե ընկերների շրջապատում, շփումը կկառուցվի տարբեր մակարդակների վրա: Որոշելու համար, թե արդյոք տեղի՞ն կլինեն Ձեր խոսքերը, անհրաժեշտ է մտնել այն մարդու դրության մեջ, ում ուղղված է Ձեր խոսքը, կողքից գնահատել ինքներդ Ձեզ, իսկ եթե դժվար է հասկանալ՝ ճիշտ կընկալվե՞ն կամ ընդկանրապես կընկալվե՞ն արդյոք Ձեր խոսքերը, ավելի լավ է օգտագործել տվյալ իրավիճակի համար ստանդարտ նախադասություններ և արտահայտություններ: Շփման մոտեցումը հանդիսանում է նաև զրուցակցի հանդեպ վերաբերմունքի արտահայտում, այդ թվում նաև՝ նրա անձի հանդեպ հետաքրքրվածության (կամ անտարբերության) ցուցաբերում: Մեր շփման երրորդ, ոչ պակաս կարևոր բաղադրիչը խոսքի տեմպն է: Եվ կրկին մեծամասամբ ստիպված ենք ուղղորդվել իրավիճակից ելնելով: Մի տեղ ստիպված ենք խոսել համեմատաբար արագ (սա թեժ բանավեճերին բնորոշ գիծ է), մեկ այլ տեղ՝ ընդհակառակը: Սակայն ընդհանուր առմամբ կարևոր է, որ խոսքը լինի չափված և հարթ, անգամ եթե դա հույզերի տեղատարափ է կամ հետաքրքիր նորությունը մյուսներից ավելի շուտ հայտնելու ցանկություն: Անգամ այս դեպքում պետք է ձգտել նրան, որ բառերը դուրս չթռչեն ավելի արագ, քան մտքերը Ձեր գլխում կհասցնեն շարադրվել` որպես կապակցված խոսք: Կա մի լավ վարժություն, որը թույլ է տալիս սովորել մտքերը միևնույն տեմպով շարադրել: Փորձեք քայլելու ընթացքում ինչ-որ բան խոսել, պարտադիր չէ բարձրաձայն՝ ամեն քայլը գցելիս արտասանելով բառերի միևնույն քանակ: Բառերի արտասանման միջին արագությունը վայրկյանում երկու բառ է, ինչից ելնելով՝ մեկ քայլի ընթացքում կարելի է փորձել արտասանել 1-2 բառ: Սեփական մտքերը հստակ արտահայտել կարողանալու հետ մեկտեղ, խոսքի տեմպը թույլ կտա նաև ազատվել «մակաբույծ» բառերից («դե», «կարճ ասած»), որոնք հաճախ կարելի է լսել այն մարդկանցից, ովքեր ձգտում են խոսել արագ, սակայն չունեն բավականաչափ բառապաշար: Եվ իհարկե, չի կարելի չասել այն մասին, առանց ինչի որևէ շփում չի կարող գոյություն ունենալ՝ հումորի զգացումը: Դուք հավանաբար կհիշեք բազում օրինակներ, երբ հումորի օգնությամբ հաջողվել է մեղմել բավական լարված իրավիճակը: Անգամ գործարար շրջանակներում ժամանակին արված հումորը կարող է միանգամայն տեղին լինել: Այսպիսով՝ մենք հասկացանք, թե ինչպես պետք է ճիշտ շփվել մարդկանց հետ, իսկ Ձեզ մնում է միայն մեր խորհուրդները կիրառել գործնականում:            
 

Դիտումներ: 534 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: