10:46 Ինչպես հաղթահարել հուզմունքը | |
Դող ձեռքերում և ծնկներում, անվստահություն ձայնում, խոնավ ափեր, մաշկի կարմրածություն, խուսափող հայացք, գլխապտույտ, կարծես երազում լողող առարկաներ. այս զգացողությունները հավանաբար ծանոթ են նրանց, ովքեր հուզմունք են ապրում կարևոր իրավիճակներում: Սա հատուկ է իրադարձության հանդեպ ոչ անտարբեր, սեփական պատասխանատվությունը հասկացող և սեփական վարքագիծը քննադատաբար գնահատել կարողացող մարդկանց: Սակայն հուզմունքի դեմ պետք է սովորել պայքարել, քանի որ այս զգացողությունը բացարձակապես կառուցողական չէ: Հուզմունքը լսարանի առջև Սեփական ուժերի մեջ անվստահ մարդիկ հրապարակային ելույթի ժամանակ կարող են զգացողություն ունենալ, որ իրենց ամեն վայրկյան գնահատում են: Նրանք այնքան են վախենում բարձունքին չգտնվելուց, որ հաճախ ձախողում են ելույթն իրենց անհանգստությամբ: Այս նույն իրավիճակում մարդը կարող է հուզվել, եթե ինչ-որ բան առաջին անգամ է անում: Նա ամբողջովին չի պատկերացնում, թե ինչ պետք է անի և անհանգստանում է այդ առիթով: Վախը նորույթի հանդեպ Պատասխանատու պահից առաջ պատկերացրեք ամենավատ սցենարը, որով այն կարող է ընթանալ: Կհամոզվեք, որ անգամ ամենաանհաջող դեպքում սարսափելի ոչինչ տեղի չի ունենա: Սովորական, սակայն ինչ-ինչ պատճառով Ձեզ հուզող կենսական իրավիճակում հանգստություն ձեռք բերելու համար գիտակցեք, որ գտնվում եք անվտանգության մեջ, և Ձեր գլխավերևում կախված չէ մահացու վտանգը: Եթե Դուք ակամա մշտապես մտածում եք գործի անբարենպաստ ավարտի մասին, մտածում եք, թե ինչպես ձախողեցիք աշխատանքը կամ չկարողացաք հասնել Ձեր ուզածին, նշանակում է՝ անհանգստությունը գալիս է պարտության բացասական տրամադրվածության հետ միասին: Օրինակ՝ Դուք գնում եք ղեկավարի աշխատասենյակ՝ աշխատավարձի բարձրացման մասին խնդրելու: Ճանապարհին Ձեր գլխում միտք է ծագում՝ "Իսկ եթե մերժի՞”: Այս նախադասությունը հանկարծ փոխարինում է բոլոր մյուս տարբերակներին և վախեցնում Ձեզ: Արդյունքում ինքնավստահությունն նվազում է, իսկ ղեկավարն իրոք կասկածում է՝ արժանի՞ եք արդյոք այդ բարձրացմանը: Որքան շատ եք հուզվում, այնքան ավելի եք կորցնում Ձեր դիրքերը զրույցի ժամանակ: Ընդհանրապես մի՛ մտածեք արդյունքի մասին կամ տրամադրվեք միայն դրական արդյունքի: Եթե ինչ-որ բան առաջին անգամ պետք է կատարեք, լավ նախապատրաստվեք: Հուզմուքի մակարդակը հակառակ համեմատական կլինի որոշակի հարցում Ձեր կոփվածության աստիճանին: Տեղեկություններ հավաքե՛ք նոր աշխատանքի բնույթի մասին, կրկնե՛ք այն, ինչ հասցրել եք մոռանալ: Կատարյալ իմացությունն էապես նվազեցնում է հուզմունքի մակարդակը: Իր համար ոչ ստանդարտ իրավիճակում հայտնվելիս մշտապես անհանգստացող մարդը պետք է ավելի հաճախ լքի հարմարավետության գոտին՝ դեպի աշխատավայր և տուն տանող նոր երթուղիներ փնտրի, նոր հաստատություններ այցելի, ընդլայնի ծանոթությունների շրջանակը, անսովոր մի բան անի: Հոգեբանները խորհուրդ են տալիս հատուկ գիտակցաբար հիմար իրավիճակի մեջ ընկնել՝ այնուհետև ավելի քիչ ընկճված զգալու համար: Հնարավոր է, որ սա իմաստից զուրկ չէ. դեպի սեփական վախը քայլ գցելով և տեսնելով, որ սարսափելի ոչինչ տեղի չունեցավ՝ մարդն ավելի թեթևորեն կվերաբերվի իր համար սթրեսային իրավիճակներին: Մյուս կողմից, նման փորձարկումներն ավելի լավ է անցկացնել ոչ թե ինքնուրույն, այլ մասնագետի հսկողության տակ: Կա նպատակ՝ չկա անհանգստություն Հուզմունքը հաղթահարելը հեշտ է, երբ մարդը հստակ գիտի, թե ինչ է ուզում, տարված է միայն այդ մտքով և առանձնապես ուշադրություն չի դարձնում շրջապատող հանգամանքներին: Նման անհատին դժված է ինչ-որ բանով շփոթեցնել: Եթե Ձեզ մոտ էլ նպատակ առաջանա և վստահ լինեք դրա հասանելիության մեջ, մնացած ամեն ինչը, այդ թվում նաև անհանգստության առիթները, կանցնեն հետին պլան: Դուք ուղղակի ավելորդ հույզերի ժամանակ չեք ունենա: Շատ կարևոր է հուզվելուն պես միանգամից կանգ առնել: Ինքներդ Ձեզ հավաքել և հիշել օգտական տեխնիկաները: Հակառակ դեպքում այդ զգացողությունը կաճի, և ի վերջո, կկլանի Ձեզ, ինչպես օվկիանոսի ալիքը՝ իր հետ տանելով Ձեր տաղանդներն ու ունակությունները: Իսկ Դուք դրանց կարիքը դեռ կունենաք, չէ՞ որ առջևում դեռ այդքան նոր, պատասխանատու և հետաքրքիր գործեր կան: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |