Գլխավոր էջ »
2013 »
Հուլիս »
13 » Ինչպես առաջինը ծանոթանալ տղաների հետ
13:06 Ինչպես առաջինը ծանոթանալ տղաների հետ |
Մեզնից յուրաքանչյուրի հետ երևի թե պատահել է՝ սրճարանում կամ այգում ինչ-որ երիտասարդ անընդհատ հայացքն ուղղում է մեզ, բայց չի համարձակվում մոտենալ: Ի պատասխան նրա հայացքների՝ դու ժպտում ես, սպասում՝ նա ուր որ է կմոտենա: Բայց այդ հույսով էլ ամեն բան ավարտվում է. արդեն քո գնալու ժամանակն է, իսկ նա այդպես էլ չմոտեցավ: Եթե դու իսկապես դուր ես եկել այդ խորհրդավոր երիտասարդին, ապա հավանականությունը, որ նա կմոտենա և կսկսի խոսակցություն, այդքան էլ մեծ չէ: Տղամարդիկ վախենում են մերժումից, նրանց համար չկա ավելի մեծ հարված, քան իրենց «ոտնահարված» ինքնասիրությունը, հենց դրա համար էլ նրանք այն ատամներով պաշտպանում են: Իսկ եթե դու երիտասարդի աչքերում տեսել ես ծանոթանալու անկեղծ ցանկություն, գործիր: Վախենո՞ւմ ես կպչուն թվալ: Խորամանկությունը գործի դիր: Ասա նրան, որ քո հեռախոսի մարտկոցը նստել է և խնդրիր նրա հեռախոսը զանգելու համար, «պատահական» մոռացիր պայուսակդ նրա սեղանին և այլն: Իսկ այս ամենից հետո ծանոթությունն արդեն անխուսափելի է:
|
Դիտումներ: 434 |
Ավելացրեց: admin
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|