Շաբաթ, 18.05.2024, 09:39
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 28 » ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՀՈՐԱՆՋՈՒՄ
16:43
ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՀՈՐԱՆՋՈՒՄ

Հարցը պարզաբանում է "Արմենիա"

ՀԲԿ պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ

Ադելինա Կարախանյանը:

Հորանջը բնազդի տարրերից մեկն է, որը բնորոշ է բոլոր կաթնասուններին: Նախնադարում այն հաղորդակցման միջոց է եղել, որով մարդիկ իրար հայտնել են քնելու ցանկության մասին: Այսօր էլ պահպանվում է այն կարծիքը, որ մարդը հորանջում է, երբ նրա օրգանիզմը քնելու կարիք ունի: Սակայն մի՞թե միայն քուննէ հորանջի պատճառը

-Ինչպե՞ս է դրսևորվում հորանջի երևույթը

- Ինչպես ամեն մի կենսաբանական երևույթ, հորանջելը նույնպես ունի իր դերը մարդու օրգանիզմում: Այն արտահայտվում է խորը ձգված ներշնչումով և հարաբերականորեն արագ արտաշնչումով, որն իրա­կանաց­վում է լայն բացված բերա­նով, կոկորդով, ձայնային ճեղքով, և ուղեկցվում է յուրօրինակ ձայնով: - Իսկ ի՞նչը կարող է ստիպել մարդուն հորանջել:

- Հորանջի առաջացման պատ­ճառները տարբեր բնույթ են կրում: Այդպիսի պատճառներից են` հոգ­նածությունը, սթրեսը, նյարդային վիճակը, չօդափոխված, հեղձուցիչ սենյակում գտնվելը: Ձանձրույթը ևս այդ պատճառներից մեկն է, մարդը սկսում է հորանջել, երբ ձանձրանում է (օրինակ` երբ զրուցակիցը ինչ-որ անհետաքրքիր բան է պատմում միալար, միատոն ձայնով): Հորանջելու ավելի լուրջ պատ­ճառներ կարող են լինել անգարը, ուղեղի արյան շրջանառության խանգարումը և դրանով պայմանավորված` ուղեղի թթվածնային քաղցը: Թվարկված երևույթների ժամանակ արգելակման գործընթացներն ուղեղում սկսում են գերիշխել` այդպիսով ճնշելով գրգռման պրոցեսները, որի արդյունքում արգելակվում են օրգանիզմի որոշ գործընթացներ, այդ թվում` շնչառությունը, և մարդը սկսում է ավելի փոքր հաճախականությամբ և մակերեսային շնչել, որից արյան մեջ կուտակվում են ածխաթթու գազ և նյութափոխանակության այլ արգասիքներ, որոնք էլ, ազդելով գլխուղեղի շնչառական կենտրոնի վրա, ստիպում են մարդուն հորանջել: Ո՞րն է հորանջելու կենսական նշանակությունը, և արդյո՞ք այն դրականորեն է ազդում մարդու օրգանիզմի վրա:

- Ինչ խոսք, հորանջն այնքան էլ անմեղ երևույթ չէ, ինչպես հաճախ թվում է, ուստի նրա կենսական նշա­նակության և օրգանիզմի վրա ունեցած ազդեցության մասին կարելի է երկար խոսել: Այստեղ ուզում եմ առանձնացնել հորանջի ներշնչման և արտաշնչման փուլերը: Այսպես` խորը, դանդաղ ներշնչման ժամանակ արյունը հարստանում է թթվածնով, թոքերում գտնվող օդը թարմանում է, իսկ հորանջելու ակտին մասնակցող բերանի խոռոչի, դեմքի և պարանոցի մկանների լարվածությունը նպաստում է գլխի անոթներում արյան հոսքի արագության մեծացմանը: Այդ ամենը լավացնում է ուղեղի բջիջներին արյան մատակարարումը, և փոխա­նակման գործընթացները նրանցում ավելի ակտիվ են ընթանում: Հորանջի արտաշնչման փուլում թուլանում են մկանները և տեղի է ունենում կարճատև, աննկատ, սակայն օրգանիզմի համար հաճելի և օգտակար գիտակցության կորուստ: Հենց այս փուլում էլ օրգանիզմը հանգստանում է, ազատվում է սթրեսային լարվա­ծությունից, հոգնածությունից: Կուտակ­ված նյարդային էներգիայի արտազատումն ակտիվացնում է ամբողջ կենտրոնական նյարդային համակարգի, ինչպես նաև գլխուղեղի որոշ հատվածների աշխատանքը: Այս ամենից բացի, հորանջելով մարդը հավասարակշռում է ճնշումը միջին ականջի թմբկային խոռոչում: Դա հատկապես օգտակար է ինքնաթիռի թռիչքի կամ վայրէջքի ժամանակ: Հարկ է ավելացնել նաև, որ հորանջելն օգտակար է նաև նրանց համար, ովքեր տառապում են բրուքսիզմով, այսինքն քնած ժամանակ կրճտացնում են ատամները: - Ինչո՞վ է պայմանավորված հորանջի վարակիչ հատկությունը:

- Այո°, հորանջը հաճախ վարակիչ է: Դա հիմնականում բացատրվում է մարդկանց` էմպաթիայի հակումով: Յուրաքանչյուր մարդ կարող է որոշակի աստիճանով պատկերացնել` ինչի մասին է մտածում կամ ինչ է զգում դիմացինը, որը, ըստ էության, էմպաթիայի հիմքն է, վերջինս թույլ է տալիս ապրումակցել դիմացինին, նրա հորանջին և հորանջել նրա հետ միաժամանակ: Ընդ որում որքան մարդը շփվող է և զգայուն, այնքան ավելի հեշտ է վարակվում հորանջով:

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարելի է ազատվել հորանջից:

- Հորանջից ազատվելու մի շարք ձևեր կան: Եթե մարդը հորանջում է չօդափոխված սենյակում, ապա պետք է օդափոխել սենյակը, հակառակ դեպքում հորաջող մարդը պետք է դուրս գա սենյակից, զբոսնի մաքուր օդում: Եթե մարդը հորանջում է դրսում, բնության գրկում, ապա պետք է մի քանի րոպե կանգնի և ձեռքերով մի քանի դանդաղ շրջապտույտներ կատարի: Նստած դիրքում հորանջելիս կարելի է կանգնել, տեղաշարժվել, իսկ եթե դա անհնար է, ապա նստած վիճակում ուսերն ուղղել և կատարել մի քանի խորը ներշնչումներ և արտաշնչումներ:

- Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ

-Չնայած հորանջից ազատվելու վերը նշված ձևերին` կարծում եմ` պետք չէ պայքարել դրա դեմ, քանի որ, եթե մարդը հորանջում է, ուրեմն նրա օրգանիզմը զգում է դրա կարիքը: կտաք մեր"հորանջող ընթերցողներին"

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 693 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: