Շաբաթ, 18.05.2024, 09:39
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 4 » Հետաքրքիր փաստեր սոցիալական կայքերի մասին
22:56
Հետաքրքիր փաստեր սոցիալական կայքերի մասին

Ինչու՞ են Facebook-ի օգտատերերը դավաճանում իրենց ընկերներին: Ինչպե՞ս են թվիթները օգնում իրականացնելու երազանքը: Ո՞ր սոցիալական կայքը ավելի շատ օգտատերեր ունի: Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք ստանալ սոցիալական կայքերի մասին հետևյալ հետազոտության մեջ:
Facebook-ի ակտիվ օգտատերերի քանակը կազմում է 1մլդ: Հաշվեքանակի մեջ են մտնում այն մարդիկ, ովքեր ամիսը մեկ անգամ այցելում են սոցկայք: Միայն Չինաստանն է, որ իր 1,5 մլդ բնակչությամբ կարող է մրցակցել Facebook-ի օգտատերերի հետ:
Burger King ռեստորանը ակցիա էր հայտարարել, համաձայն որի Facebok-ի յուրաքանչյուր օգտատեր, ջնջելով իր 10 ընկերներին, կստանա անվճար բուրգերներ: Այս ակցիայն մասնակցել է 55.000 օգտատեր:
15.000 հյուր մասնակցություն է ունեցել 16-ամյա գերմանուհու ծննդին: Վերջինս սոցիալական կայքում գրառում է կատարել, սակայն մոռացել է նշել, որ հրավիրում է ոչ բոլորին: Այսպիսով, 15 000 մարդ ներկայացել է գերմանուհու ծննդին նվերներով ու ջերմ ցանկություններով:
Անգլիացի Փոլ Սմիթի 11.000 Twitter-ի ընկերները օգնել են վերջինիս Բրիտանիայից հասնել Նոր Զելանդիա: Նա մի քանի գրառում է կատարել և աշխարհի տարբեր երկրներից օգտատերերն օգնել են նրան իրականացնել իր երազանքը:
ԱՄՆ-ում 35 դոլար է կազմում 4 զուգարանի թուղթը, որի վրա կարող է հայտնվել Twitter-յան ձեր գրառումները: Այդ թղթի անունը «Shitter» է:
Ֆեյսուքյան 152 ընկեր մեկընդմիշտ հայտնվել են Նիդերլանդցի մի աղջկա ձեռքին: Դաջվածքի համար հիմք էին հանդիսացել մարդկանց հաշիվի լուսանկարները: Դաջվածքը ստեղծվել է 30 ժամում, իսկ մնացած օգտատերերն էլ թույլ են տվել օգտագործել իրենց լուսանկարները:
Այս փաստերից մի քանիսը կարող են օրինակ ծառայել, մյուսները` ոգեշնչման աղբյուր: Կարևորը` չմոռանալ, որ իրական կյանքը ամեն դեպքում ավելի հետաքրքիր է, քան վիրտուալը:

Դիտումներ: 384 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: