Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18 » Հավատն առ Աստված օգնում է խուսափել տագնապից և սթրեսից
18:47
Հավատն առ Աստված օգնում է խուսափել տագնապից և սթրեսից

Հավատ.jpgՏորոնտոյի համալսարանի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ հավատն առ Աստված  կարող է օգնել մարդկանց խուսափել տագնապից և սթրեսից: Տվյալ ուսումնասիրությունն անցկացրած գիտնականները ապացուցել են, որ հավատացյալների և անհավատների մտածելակերպի մեջ կան էական տարբերություններ:
Հոգեբանության դոցենտ Մայքլ Ինզլիխտը (Michael Inzlicht) անցկացրել է երկու հետազոտություն` չափելով մասնակիցների ուղեղային  ակտիվությունը:
Հետազոտության արդյունքում հավատացյալների մոտ, ոչ հավատացյալների համեմատ, նկատվել է ակտիվության ավելի ցածր աստիճան ուղեղի առաջնային մասում: Վերջինս կարգավորում է վարքը՝ ազդանշելով, թե երբ է անհրաժեշտ վերահսկողության դրսևորումը յուրաքանչյուր տագնապ հարուցող դեպքի արդյունքում, ինչպիսին, օրինակ, սխալ գործելն է: Ինչքան շատ էին փորձարկման մասնակիցները հավատում Աստծուն, այնքան քիչ էր ուղեղի առաջնային մասի արձագանքը սեփական սխալների նկատմամբ և այդքան քիչ սխալներ էին նրանք գործում:
«Դուք կարող եք դա անվանել ուղեղի ենթակեղևի ազդանշան, որը միանում է, երբ մարդ սխալ է գործում, կամ նրա հետ ինչ-որ անորոշ բան է պատահում», - նշում է Ինզլիխտը՝ հետազոտության գլխավոր հեղինակը, ով դասավանդում է և ուսումնասիրություններ է անցկացնում Տորոնտոյի Սկարբորոյի Համալսարանում: «Մենք պարզել ենք, որ հավատացյալ մարդիկ և նրանք, ովքեր պարզապես հավատում են Աստծո գոյությանը, ավելի քիչ են անհանգստանում իրենց սխալների համար»: Նրանք պակաս նյարդային են և սխալներ գործելիս մեծ սթրես չեն ապրում:  Նա նաև նշեց, որ հավատացյալները ավելի քիչ սխալներ են արել կոնգնիտիվ ուշադրության թեստում, քան այն մարդիկ, ովքեր Աստծուն չեն հավատում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավատքն ունի հանգստացնող ազդեցություն, որի օգնությամբ մարդիկ ավելի հազվադեպ են անհանգստանում, սխալվում կամ բախվում անհայտի հետ: Սակայն, Ինզլիխտը նախազգուշացնում է, որ հուզմունքը երկծայր գավազան է. զգացում, որ երբեմն անհրաժեշտ է և նույնիսկ՝ օգտակար:
<<Ակներև է, որ անհանգստությունը բացասական զգացում է, որովհետև վախը Ձեզ  կարող է կաթվածահար անել, - ասում է նա, - բայց և այնպես, այդ զգացումն ունի կարևոր նախազգուշացնող ֆունկցիա, երբ մենք սխալներ ենք գործում: Երբ Դուք, գիտակցելով, որ սխալ եք գործել, չեք հուզվում, ապա ի՞նչ շարժառիթ ունեք փոխելու կամ բարելավելու Ձեր վարքը, որպեսզի նույն սխալը կրկին չգործեք>>:


Դիտումներ: 367 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: