Շաբաթ, 18.05.2024, 10:41
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Գլենդելի գրադարանները հեքիաթներ են առաջարկում հայերենով
12:45
Գլենդելի գրադարանները հեքիաթներ են առաջարկում հայերենով

Գլենդել քաղաքի «Library Connection» գրադարանների ցանցի գրադարանավարուհի Քրիստինա Մարկոսյանը  տասնյակ փոքրիկների հեքիաթներ է կարդացել. նման գործելոճը  սովորական է հանրային գրադարաններում, սակայն տվյալ պարագայում նա կարդացել է ավանդական հայկական հեքիաթներ եւ հայերենով, գրում է «Glendale News-Press»-ը:
Սա Գլենդելի գրադարանի ծրագրի մի դրվագներից է: Մարկոսյանը նշել է, որ ծրագիրը գրադարանի կողմից իրակացվում է` խրախուսելու համար Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչներին` գրադարանի ծառայություններից օգտվելու:
Նշենք, որ 2010թ. մարդահամարի տվյալներով Գլենդելի բնակիչների 55 տոկոսը ծնվել է ուրիշ երկրում եւ, Մարկոսյանի խոսքով, նոր եկածները կարող են չիմանալ, որ գրադարանի ծարգրերը նաեւ իրենց են ուղղված: «Մարդիկ հարցնում են, արդյոք մենք հայերենով ծրագրեր իրականացնում ենք, եւ զարմանում են, որ մենք անում ենք: Եթե լինի պահանջարկ, մենք ավելին կանենք»,-ասել է նա:

Դիտումներ: 347 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: