Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18 » Գիտնականները կազմել են կատարյալ ամուսնության բաղադրատոմսը
18:51
Գիտնականները կազմել են կատարյալ ամուսնության բաղադրատոմսը

Գիտնականները կազմել են կատարյալ ամուսնության բաղադրատոմսը.pngԵթե Դուք Ձեր երկրորդ կեսի հետ առնվազն երկու ընդհանուր հոբբի ունեք, գրկախառնվում եք օրական առնվազն երեք անգամ, օրը մեկ անգամ սեր եք խոստովանում միմյանց, ամիսը երկու անգամ ռոմանտիկ ընթրիք եք կազմակերպում, ապա ձեր ամուսնությունը բավականին շանսեր ունի ամուր և երկարատև լինելու համար: Համենայն դեպս, այսպես են կարծում գիտնականները, որոնք ուսումնասիրել են ավելի քան երեք հազար զույգի կատարյալ ամուսնությունն ուսումնասիրող հետազոտության շրջանակներում: Գիտնականները նաև կարծում են, որ միմյանց հավատարիմ կլինեն այն զույգերը, որոնք ծանոթացել են ընկերների միջոցով և ամուսնացել հարաբերությունները սկսելուց երեք ու կես տարի հետո: Նման հետազոտություններ անցկացնողները կարծում են, որ կատարյալ ամուսնության բաղադրատոմսը մանրուքներից է բաղկացած, այն է` տարիքային իդեալական տարբերություն, հարաբերությունների տևողությունը մինչև ամուսնության կնքումը և այլն:
Ամուսնության համար տարիքային իդեալական տարբերությունը գիտնականները համարում են երկու տարի երեք ամիսը: Փեսացուն պետք է ավելի մեծ լինի հարսնացուից, ի դեպ, լավագույն  տարիքը համարվում է 31 տարեկանը: Այն բանից հետո, երբ ավարտվում է ռոմանտիկայի ու կրքի շրջանը, ամուսինները պետք է պահպանեն սերն ամուսնական կյանքում համբույրներով, գրկախառնություններով և ռոմանտիկ երեկոներով: Պետք է օրն առնվազն մեկ անգամ սեր խոստովանել և սեռական հարաբերություն ունենալ շաբաթը երեք անգամ: Առաջնեկին ավելի լավ է լույս աշխարհ բերել ամուսնությունից 2 տարի, 2 ամիս անց: Ամիսը երկու անգամ ցանկալի է ռոմանտիկ ընթրիք կազմակերպել, շաբաթը երեք անգամ գրկախառնված քնել և ամեն օր կապի մեջ մնալ` նույնիսկ աշխատավայրում` նվազագույնը` երեք հեռախոսազանգ օրվա մեջ, հաղորդագրություն, նամակ: Տարին երկու անգամ անհրաժեշտ է անակնկալ մատուցել, տարին մեկ անգամ որևիցե տոն նշել արտերկրում: Սակայն հետազոտողները զգուշացնում են, որ կատարյալ հարաբերությունների համար անհրաժեշտ է որոշակի ազատություն տալ միմյանց, ամիսը երկու անգամ հանգստանալ առանձին` ընկերական շրջապատում  և այլն:

Դիտումներ: 400 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: