Շաբաթ, 18.05.2024, 07:28
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 13 » Գերմանիայում առաջին «լողացող» եկեղեցին է հայտնվել (լուսանկարներ)
13:02
Գերմանիայում առաջին «լողացող» եկեղեցին է հայտնվել (լուսանկարներ)

Գերմանական Համբուրգ քաղաքի բնակիչներին ու հյուրերին բացառիկ հնարավորություն է ընձեռվել վայելելու երկրում առաջին «լողացող» եկեղեցու լռությունն ու հանգստությունը։ Ինչպես նշում էTert.am-ը` հղում տալով Euromag-ին, եկեղեցին ունի 26 մ երկարություն և 7մ լայնություն։ Այն գտնվում է գրեթե մեկդարյա նավի վրա։
Եկեղեցին ստացել է «Անկերա» անվանումը։ Այժմ այն մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն զբոսաշրջիկների, այլև նորապսակների շրջանում։ Այստեղ մարդիկ պսակադրվում են, կնքում երեխաներին, ինչպես նաև պարզապես այցելում՝ հետաքրքրությունից դրդված։
Սակայն, ինչպես նշում է կայքը, չի բացառվում, որ ֆինանսավորման պակասի պատճառով եկեղեցին կարող է փակվել։ Այժմ դրա ծախսերը հոգում են հասարակական կազմակերպությունները։

Դիտումներ: 399 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: