Շաբաթ, 18.05.2024, 09:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 12 » «Ֆորդ»-ը փակում է Ավստրալիայում իր գործարանները
12:17
«Ֆորդ»-ը փակում է Ավստրալիայում իր գործարանները
«Ֆորդ»-ը փակում է Ավստրալիայում իր գործարանները

Ամերիկյան Ford ավտոմոբիլային կոնցեռնը հայտարարել է Ավստրալիայում իր երկու գործարանները փակելու մտադրության մասին: Կոնցեռնը մտադիր է 2016-ի հոկտեմբերին ընդհանրապես դադարեցնել իր գործունեությունն Ավստրալիայում, հաղորդում է CNBC-ն:
Ford Australia ընկերության գործադիր տնօրեն Բոբա Գրազիանոյի խոսքով՝ մոտ 1200 աշխատակիցներ կզրկվեն իրենց աշխատանքից, երբ փակվեն Ջիլոնգում եւ Բրոուդմեդոուզում գտնվող գործարանները:
Փորձագետների պնդմամբ՝ ընկերությունը նման որոշում է կայացրել վերջին 5 տարիներին վնասների աճի պատճառով: Վերջին տարում ընկերության կորուստները կազմել են 141 մլն դոլար, իսկ 5 տարում՝ 600 մլն դոլար:
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ավտոարտադրող ընկերությունը մտադիր է այս տարվա ամռանը փակել գործարանները Դագենհեմում եւ Սաութհեմփթոնում, իսկ 2014-ին՝ Բելգիայի Հենթ քաղաքի գործարանը:

Դիտումներ: 346 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: