Շաբաթ, 18.05.2024, 07:17
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18 » Ֆեյսբուքի մութ կողմը
18:49
Ֆեյսբուքի մութ կողմը

Ֆեյսբուքի մութ կողմը.jpgՈւնեք շատ ընկերնե՞ր:Հոգեբանության ոլորտում հետազոտություններ անցկացնող հեղինակները բացահայտել են որոշակի կապ ֆեյսբուքի և մարդկանց դեստրուկտիվ վարքի միջև:Հոգեբանության ոլորտում հետազոտություններից մեկի հեղինակները եկել են այն եզրակացության, որ ֆեյսբուքը և մյուս սոցիալական ցանցերը հիմք են ստեղծում չափազանց ինքնասիրահարվածության և մակերեսային ընկերության համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի փոխկապվածություն ֆեսյբուքում ընկերների քանակի և նարցիսիզմի <<հակասոցիալական, ագրեսիվ լինելու>> աստիճանի միջև:Դա հաստատել է շատ թերահավատների մտավախությունները սոցիալական ցանցերի վնասակար լինելու  վերաբերյալ:

Նկատվել է, որ նրանք, ովքեր իրենց անձնական հարցաթերթիկում ցույց են տվել  նարցիսիզմի բացահայտման (Narcissistic Personality Inventory) բարձր արդյունքներ, ֆեյսբուքում ունեցել են շատ ընկերներ, ավելի հաճախ են մեկնաբանել և թարմացրել իրենց նորությունների բաժինը:
Նման հետազոտություններ  սկսեցին իրականացնել այն ժամանակ, երբ երիտասարդների շրջանում ավելացավ նարցիսիզմի և ինքնասիրահարվածության մակարդակը, իսկ ընկերական հարաբերությունները դարձան շատ ավելի մակերեսային:
Personality and Individual Differences ամսագրում վերջերս տպագրված աշխատանքը նույնպես ապացուցում է, որ նարցիսիզմով տառապող մարդիկ ավելի ագրեսիվ են արձագանքում սոցցանցում սեփական անձի վերաբերյալ իր <<պատին>> թողնված  բացասական մեկնաբանություններին և բոլորից հաճախ են փոխում իրենց անձնական էջի լուսանկարները:
Նարցիսիզմի և ֆեյսբուքի միջև կապի մասին նշվել էր նաև ավելի վաղ կատարված հետազոտություններում, սակայն վերջինս առաջիններից մեկն  էր, որ հաստատեց ֆեյսբուքում մեծ քանակությամբ ընկերների և անձի նարցիսական խանգարման տարրերի քայքայման միջև ուղիղ փոխադարձ կապը:
Արևմտյան Իլլինոյս համալսարանի գիտնականները ուսումնասիրել են 294 ուսանողների վարքը ֆեյսբուքում և գնահատել են նրանց մոտ նարցիսիզմի երկու <<սոցիալ կործանիչ>> տարրերի մակարդակը՝ ուշադրություն գրավելու մեջ էքսգիբիցիոնիստական պահանջների և միջանձնային հարաբերություններում շահագործողական ոճի առկայություն:
Ուշադրություն գրավելու էքսգիբիցիոնիստական պահանջը իր մեջ ներառում է էգոցենտրիզմ, փառասիրություն, անձնական գերազանցության զգացում և հակում դեպի էքսգիբիցիոնիզմ: Նարցիսիզմի այս ասպեկտում բարձր միավորներ ունեցող մարդիկ մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու կարիք ունեն: Նրանք շատ հաճախ ասում են ցնցող  կամ չափազանց բաց իրողություններ, քանի որ  նրանց համար անտանելի է մնալ չնկատված կամ բաց թողնել ինքնագովազդի հնարավորությունը:
Հարաբերությունների շահագործողական ոճը կայանում է ուրիշ մարդկանց հարգանքը նվաճելու, նրանց մանիպուլիացիայի եթարկելու ձգտման և նրանց իրենց գործերում օգտագործելու պահանջմունքի մեջ:
Հետազոտությունների հեղինակները  բացահայտել են, որ որքան մարդու մոտ բարձր են ուշադրության մեջ էքսգիբիցիոնիստական պահանջմունքների վերաբերյալ միավորների քանակը, այնքան նրանք շատ ընկերներ ունեն ֆեյսբուքում: Որոշ մասնակիցների մոտ ընկերների քանակը 800-ից ավելին է:
Համաձայն հետոզոտությունների՝ մարդիկ, որոնք ունեն էքսգիբիցիոնիստական պահանջմունքներ և միջանձնային հարաբերությունների շահագործողական ոճ, ավելի հաճախ են անծանոթ մարդկանցից ստանում առաջարկներ և ավելացնում  նրանց իրենց ընկերների ցուցակում, ինչպես նաև  հաճախ են հասարակությանը դիմում  աջակցության համար, այն դեպքում, երբ իրենք ավելի քիչ են աջակցություն ցուցաբերում մարդկանց:
Հետազոտության հեղինակ Քրիստոֆեր Կարպենտերը ասում է.<<Ընհանուր առմամբ ֆեյսբուքի <<մութ կողմը>> ավելի մանրակրկիտ վերլուծության կարիք ունի: Այն թույլ կտա մարդկանց համար տվյալ երևույթի բացասական և դրական ասպեկտներում ավելի լավ կողմնորոշվել, որպեսզի զարգացնել առաջինը և չեզոքացնել երկրորդը: Եթե ֆեյսբուք մտնելու նպատակը վիրավորված ինքնասիրությունը բուժելն ու հասարակությունից աջակցություն ստանալն է, ապա մեզ կենսականորեն անհրաժեշտ է  ուսումնասիրել շփման այն նեգատիվ  ձևերը, որոնց հետ հնարավոր է բախվել ֆեյսբուքում և մարդկանց այն տիպերը, որոնք հակված են դրանք օգտագործել: Հիանալի կլիներ, եթե մարդիկ ֆեյսբուքում  ավելի շատ գրեին ոչ թե իրենց, այլ ուրիշների համար>>:

Դիտումներ: 394 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: