Շաբաթ, 18.05.2024, 09:07
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Facebook-ը սոցցանցերի վարկանիշի առաջատարն է
12:49
Facebook-ը սոցցանցերի վարկանիշի առաջատարն է

Facebook սոցցանցը գլխավորել է աշխարհի խոշորագույն սոցցանցերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է comScore-ը: Ցանցն ամսական 834,8 մլն օգտատեր ունի: Նրան հաջորդում է LinkedIn-ը, որից մեկ ամսում օգտվել է 191,5 մլն օգտատեր: LinkedIn-ին հաջողվել է առաջ անցնել Twitter միկրոբլոգերի ծառայությանը, որի այցելուների թիվը կազմում է 186 մլն:
Ռուսաստանյան «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» կայքերը եւս տասնյակում են: «Վկոնտակտե»-ն ունի 79,4, «Օդնոկլասնիկի»-ն՝  65,4 մլն օգտատեր: Սոցցանցերի համաշխարհային լսարանում Facebook-ին բաժին է հասնում 53 տոկոսը:
Սոցցանցերի տվյալները տարբերվում են comScore-ի հետազոտության թվերից: Այսպես, Facebook-ը պնդում է, որ մարտին կայքից օգտվել է 1,11 մլրդ ակտիվ օգտատեր, իսկ Twitter-ը մարտին 200 մլն ցուցանիշ էր ցուցադրել: Ակտիվ լսարանի մեջ ներառվում են նրանք, ովքեր ամսական գոնե մեկ անգամ այցելել են կայք:


Դիտումներ: 374 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: