Շաբաթ, 18.05.2024, 11:37
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 4 » Facebook-ը կարող է համագործակցել Թուրքիայի կառավարության հետ. թուրք օգտատերերը կոչ են անում բոյկոտել
22:53
Facebook-ը կարող է համագործակցել Թուրքիայի կառավարության հետ. թուրք օգտատերերը կոչ են անում բոյկոտել

«Twitter» սոցիալական ցանցի և նույնանուն ընկերության նախագահ Դիք Կաստոլոն Վաշինգթոնում տեղի ունեցած մամուլի-ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Twitter»-ը Թուրքիայի կառավարության հետ համագործակցության առաջարկի մեջ ոչ մի հեռանկար չի տեսնում:
«Դուք կարող եք օգտագործել մեր բաց հանրային հարթակն ասելու այն, ինչին հավատում եք: Թուրքիայի մեր օգտատերերը հենց այդպես էլ անում են»,-ասել է Կաստոլոն:
Հիշեցնենք, որ «Գեզի» զբոսայգու խնդրի հետ կապված դեպքերի վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Twitter» սոցիալական ցանցն անվանել է «անդորր խաթարող», քանի որ այդտեղ հրապարակվում էին բազմաթիվ գրառումներ թուրք ոստիկանների կողմից ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառման վերաբերյալ: Ավելի ուշ Թուրքիայի կառավարությունը հանդես եկավ առաջարկով, որպեսզի «Twitter» և «Facebook» սոցիալական ցանցերը Թուրքիայում անցկացվող ցույցերի ժամանակահատվածում համագործակցեն երկրի կառավարության հետ:
Ինչպես հայտնում է պարբերականը' վերոնշյալ ասուլիսի ընթացքում Դիք Կաստոլոն հայտարարել է, որ տեղյակ է «Twitter»-ի մասին Էրդողանի գնահատականից և հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք չենք խմբագրում «Twitter»-ում տեղ գտած գրառումները, և հարթակն ինքնին նման խմբագրումների կարիք չունի»,-ասել է նա:
Ի տարբերություն «Twitter»-ի' «Facebook» սոցիալական կայքը նախնական մերժումից հետո, այնուամենայնիվ, համաձայնել է հանդիպել թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր համագործակցության նախագիծը:
«Hurriyet Daily News»-հետ զրույցում Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը նշել է, որ «Facebook»-ը Թուրքիայում իր ներկայացուցչությունն ունի և նախկինում էլ նրանց հետ համագործակցության դեպքեր եղել են, որևէ խնդիր չի ծագել: Թուրք նախարարի այս հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել «Facebook»-ի թուրք օգտատերերի շրջանում, վերջիններս նույնիսկ կոչ են արել բոյկոտել սոցիալական ցանցը:

Դիտումներ: 339 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: