Շաբաթ, 18.05.2024, 07:28
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 4 » Երբ լավություն են անում, պետք է քարի վրա գրենք, որպեսզի ոչ մի քամի չկարողանա վերացնել այն
22:42
Երբ լավություն են անում, պետք է քարի վրա գրենք, որպեսզի ոչ մի քամի չկարողանա վերացնել այն

Մի անգամ անապատում երկու ընկեր վիճում են և մեկը մյուսին ապտակում է: Ընկերը, թեև ցավ է ապրում, բայց ոչինչ չի ասում, պարզապես գրում է ավազի վրա. «Այսօր իմ լավագույն ընկերն ինձ ապտակեց»: Շարունակելով ճանապարհը' մի գեղեցիկ օազիս են գտնում և որոշում են լողալ: Նա, ով ապտակ էր ստացել, փրկվում է խեղդվելուց, ընկերոջը մի կերպ հաջողվում է փրկել նրա կյանքը: Երբ ուշքի է գալիս, գրում է քարի վրա. «Այսօր իմ լավագույն ընկերը փրկեց իմ կյանքը»: Ընկերը' շատ զարմացած նրա արարքից, հարցնում է. -Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞: -Երբ մեզ նեղացնում են, պետք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջել: Իսկ երբ լավություն են անում, պետք է քարի վրա գրենք, որպեսզի ոչ մի քամի չկարողանա վերացնել այն:

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 386 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: