Շաբաթ, 18.05.2024, 06:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 29 » Երազների բացահայտ բովանդակությունը և թաքուն մտքերը
22:05
Երազների բացահայտ բովանդակությունը և թաքուն մտքերը
Հարգելի´ տիկնայք և պարոնայք, դուք տեսնում եք, որ սխալ գործողությունների ուսումնասիրությունը մեզ օգուտ տվեց: Այդ ջանքերի շնորհիվ, ելնելով նախադրույթներից, հասանք 2 արդյունքի՝ երազի տարրերի ըմբռնման և երազների մեկնաբանության տեխնիկայի: Երազի մասերի ըմբռնումն այն է, որ դա նրա իսկական բովանդակությունը չէ, այլ տրված է ինչ-որ այլ բանի փոխարեն. որը երազ տեսնողին հայտնի չէ ( ճիշտ այնպես, ինչպես սխալ գործողության միտումը). որի մասին երազ տեսնողը գիտե, բայց այդ գիտելիքը նրան մատչելի չէ: Մենք հույս ունենք , որ այս ըմբրնումը կկարողանանք տարացել ամբողջ երազի վրա, որը կազմված է նման տարրերից: Մեր տեխնիկան հետևյալն է. ազատ զուգորդություններ ստեղծելու ճանապարհով այդ տարրերին ավելացնում ենք այլ փոխարինող մտապատկերներ, որոնց հիման վրա կարող ենք կռահել երազի թաքուն մտքերը:
Այժմ ես ձեզ առաջարկում եմ տերմինաբանության մեջ որոշ փոփոխություններ մտցնել , որոնք կօգնեն հեշտացնել մեր աշխատանքը: Փոխանակ ասելու "թաքուն", "անմատչելի", "անիսկական", ավելի ճշգրիտ նկարագրություն տալու նպատակով ցանկալի է ասել " երազ տեսնողի գիտակցության համար անմատչելի" կամ " անգիտակցական" : Այսպես ասելով մենք նկատի ունենք (ինչպես և մոռացված բառի կամ սխալ գործողության հիմքում ընկած աղճատող միտման դեպքում) ոչ այլ ինչ է քան , այժմ, հենց հիմա անգիտակցականը: Դրան հակառակ մենք, բնականաբար, պետք է "գիտակցված "անվանենք ինչպես երազների տարրերը, այնպես էլ զուգորդությունների օգնությամբ նոր ձեռք բերված փոխարինող մտապատկերները: Այս անվանակոչության հետ դեռևս ոչ մի տեսություն կապված չէ: "Անգիտակցական" բառի՝ որպես նկարագրության համար ու հեշտ հասկանալի միջոցի օգտագործումը հազիվ թե առարկություններ հարուցի :
Երբ մենք երազի առանձին տարրի նման ըմբռնումը տարածում ենք ողջ երազի վրա, ապա ստացվում է, որ երազն ամբողջությամբ հանդիասնում է ինչ-որ այլ բանի՝ անգիտակցականի աղճատված փոխարինող, և երազի մեկնաբանության նպատակը այդ անգիտակցականը գտնելն է: Այստեղից անմիջապես հետևում ենք երեք կարևոր կանոններ, որոնց մենք պետք է հետևենք երազների մեկնաբանությամբ զբաղվելիս:
1) չպետք է մտահոգվել նրանով, ինչ երազն ասում է բացաայտ կերպով, անկախ նրանից՝ հասկանալի է այն, թե անիմաստ մի բան է, պարզ է թե խճողված . չէ՞ որ այն ոչ մի դեպքում մեր որոնած անգիտակցականը չե (այց կանոնի ակնհայտ սահմանապակումներից մեկը ինքնին հասկանալի է),
2)աշխատանքը պետք է սահմանափակել երազի յուրաքանչյուր տարրի հետ փոխարինող մտապատկերներ կապելով՝ առանց դրանց շուրջ խորհրդածելով, չձգտելով ապացուցել, որ դրանք ինչ-որ ցանկալի բովանդակություն ունեն, առանց մտահոգվելու, թե ինչ չափով դրանք հեռացել են երազի մասնիկից,
3) պետք է սպասել, որպեսզի թաքուն, որոնելի անգիտակցականն ինքը հայտնի
Այժմ մենք հասկանում ենք նաև, թե հիշողության մեջ երազն ինչպիսի անտարբերությամբ, որքան լավ, որքան քիչ և, ամենից առաջ, որքանով ճիշտ է վերարտադրվել: Չէ՞ որ մտաբերված երազը իսկականը չէ, այլ նրա աղճատված փոխարինողը, և վերջինս մեզ պետք է օգնի այլ փոխարինող մտապատկերների ստեղծման միջոցով մոտենալ իսկականին և երազի անգիտակցական բովանդակությունը գիտակցական դարձնել: Այսպիսով՝ եթե մեր վերհիշված երազը սխալ էր, ապա դա նշանակում է, որ տվյալ փոխարինող բովանդակության մեջ տեղի է ունեցել հետագա աղճատում, որը ի դեպ, իր հերթին չի կարող չպաճառաբանված լինել:
Կարելի է մեկնաբանել ինչպես սեփական, այնպես էլ այլ մարդկանց երազները : Սեփական երազները վերլուծելիք նույնիսկ շատ ավելի բան ես սովորում, այդ գործընթացն այս դեպքում ավելի համոզիչ է: Երբ փորձում ես այսպես վարվել, ապա զգում ես, որ ինչ-որ բան դիմադրում է այդ աշխատանքին:թեև մտքեր ծնվում են, բայց դրանցից բոլորին չէ, որ նշանակություն ես տալիս: Զգացվում է ինչ-որ ստուգող ու ընտրություն կատարող ուժեր: Որևէ միտք հղանալիս ասում ես ինքդ քեզ. ո´չ, սա այստեղ չի սազում, սրան չի պատկանում: Մեկ այլ մտքի ծնվելուն պես՝ սա չափազանց անիմաստ է, երրորդի մասին՝ սա արդեն շատ աննշան է: Եվ հետո առդեն կարելի է դիտել, թե ինչպես նման առարկությունները օգտագործելիս գլխում ծագող մտքերը , դեռևս մինչև կատարյալ պարզ դառնալը արգելակվում և ի վերջո հեռացվում են: Այսպիսով՝ մի կողմից, մեծ չափով կախված ես լինում սկզբնական մտապատկերներից, երազից վերցրած մասից, իսկ մյուս կողմից ընտրություններ կատարելով, խանգարում ես ազատ զուգորդությունների արդյունքներին: Երբ երազը ոչ թե մենակ ես մեկնաբանում , այլ խնդրում ես, որ մեկ ուրիշը դա անի, ապա շատ հստակորեն նկատում ես նման անթույլատրելի ընտրություն արդարացնող մեկ այլ դրդապաճառ ևս: ծագող մտքերի կապակցությամբ ասում ես. ո´չ այս միտքը շատ տհաճ է, ես այն չեմ ուզում և չեմ կարող ուրիշին հայտնել:
Դիտումներ: 530 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: