Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18 » Դիմահարդարման կանոններ լուսանկարվելու համար
10:35
Դիմահարդարման կանոններ լուսանկարվելու համար

Այս խորհուրդները ոչ միայն մոդելների կամ դիմահարդարների համար են, այլև նրանց, ովքեր ուզում են լավ տեսք ունենալ լուսանկարներում:
Սկսեք մաքուր և խոնավ դեմքից: Կարող եք սկրաբով լվանալ դեմքը ավելի խորը մաքրման համար:
Օգտագործեք շտկող կրեմ, որը կփակի դեմքի վրայի գծերը, անհարթությունները և կդառնա հիմք շպարի համար:
Հոնքերի ավելնորդ մազերը հեռացրեք նկարահանվելուց մեկ օր առաջ: Լուսանկարվելուց առաջ սանրեք հոնքերն ու մատիտով «լցրեք »մազերի արանքում բաց մնացող մաշկը:
Դիմահարդարվեք բնական լույսի ներքո, այլապես չեք կարողանա խուսափել արհեստական տեսքից:
Չմոռանաք տոնային կրեմ քսել նաև վզին:
Աչքերի հատվածում սև փոսերից խուսափելու համար օգտագործեք բացացնող կրեմ: Քսեք այն նաև դեմքի լաքաների վրա, եթե դրանք կան:
Դիմափոշին քսեք դեմքի խնձորակների վրա, գույնը ձգելով դեպի ականջները: Որպեսզի խուսափեք արհեստական փայլից և կարմրավուն այտերից, օգտագործեք թավշյա երանգներ:
Մատիտով ընդգծեք աչքերը: Երկու շերտ երկարեցնող թարթիչաներկ քսեք: Լուսանկարվելիս կարող եք օգտագործել նաև արհեստական թարթիչներ, դրանք հիանալի են նայվում նկարներում:
Վերևի շուրթը մի փոքր խորքից ընդգծեք շրթներկի գույնի մատիտով: Եթե փայլ եք օգտագործելու, ապա քսեք այն շուրթերի մեջտեղում, որպեսզի տեսողականորեն մեծացնի շուրթերը:

Դիտումներ: 379 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: