Շաբաթ, 18.05.2024, 07:28
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Դան Բալանը փրկվել է ողբերգությունից
20:41
Դան Բալանը փրկվել է ողբերգությունից

34-ամյա մոլդովական երաժիշտ, երգերի հեղինակ եւ պրոդյուսեր Դան Բալանն օրերս ներկայացրել է Lendo Calendo երգի հոլովակը: Նկարահանումներին մասնակցել են նաեւ երգչուհի Թեյնի Վանդերը եւ ամերիկյան ռեփեր Brasco-ն: Սակայն տեսահոլովակը կարող էր եւ չլինել:
Ըստ Starhit.ru-ի, O-Zone խմբի նախկին մեներգիչը, ով ներկայում բնակվում է Նյու Յորքում, չէր կարողանում կողմնորոշվել նկարահանումների օրվա հարցում, սակայն Դանին օգնության է հասել նրա ընկեր թվահմայաբանը: Նա երգչին խորհուրդ է տվել չնկարահանվել պրոդյուսերների նշանակած օրերին, քանի որ, ըստ նրա, այդ օրն ուժեղ բացասական ազդեցություն կարող է ունենալ արտիստի վրա:
 
Բալանը լսել է ընկերոջը եւ խուսափել ողբերգությունից, քանի որ հենց այդ օրը, երբ երգչին առաջարկել էին սկսել նկարահանումները, հրապարակում նկարահանման հսկայական կռունկն ընկել է: Անձնակազմի մի մասը տուժել է: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել:
Նշենք, որ հոլովակի ռեժիսորը Ալան Բադոեւն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս դերասանուհի Եկատերինա Վիլկովան:


Դիտումներ: 383 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: